Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այցելելու:
Արդեն բժշկական կենտրոնից հեռանալու ժամանակ մի տարեց կին սկսեց բղավել՝ «Հերիք ա, հերիք ա դերասանություն անես, արյան ծարավ են դրանք»:
Aravot.am-ի հետ զրույցում էլ այդ տարեց կինը՝ Արցախ ուղարկելիք զենքի փորձարկումից զոհված Էդիկ Տոռոզյանի մայրը՝ տիկին Փառանձեմ Բարսեղյանը, որը տարիներ շարունակ ընդդիմության հանրահավաքների մշտական մասնակիցներից է, ասաց, որ Սերժ Սարգսյանից սպասելիքներ չունի ու չի հավատում նրա ասած ապահով Հայաստանին. «Ուրիշը գրում ա տալիս ձեռքը, կարդում ա, վերջավորություններն էլ սխալ ա ասում: Էս ինչ են ուզում մեզանից»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ