Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի ընտրությունների հետաձգումը կազդի Հայաստանի վարկանիշի վրա. PR մասնագետ

Փետրվար 01,2013 20:45

Ըստ Հայկ Կիրակոսյանի՝ «Ցանկացած նախագահական ընտրության ձախողում, որեւէ պատճառով կամ տապալում, ուղղակիորեն ազդում է երկրի վարկանիշի վրա»

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի պատճառով ՀՀ նախագահի ընտրությունները հետաձգելը ինչպե՞ս կանդրադառնա մեր երկրի վարկանիշի վրա,  Aravot.am-ի հարցին  «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանն ասաց. «Ցանկացած նախագահական ընտրության ձախողում, որեւէ պատճառով կամ տապալում, ուղղակիորեն ազդում է երկրի վարկանիշի վրա, ստացվում է, որ դրա թիվ մեկ երաշխավորը` նախագահը չի կարողանում ապահովել այնպիսի պայմաններ, որպեսզի երկրում ընտրությունները չտապալվեն, չձախողվեն կամ չհետաձգվեն»:

Ըստ PR մասնագետի, Սահմանադրության 52-րդ հոդվածը հստակ նշում է, թե ինչ պատճառով կարող է ընտրությունները հետաձգվեն. «Առիթը տոն ու ուրախություն չի, այս պահին տվյալ երկրում իշխանություն հանդիսացող ուժերը պետք է լինեն երաշխավորը նման բաներ բացառելու համար, նախագահի թեկնածուն ամեն դեպքում, դա արդեն որոշակի կարգավիճակ է, նա պոտենցիալ նախագահ է, համակիրների հոծ բանակ է եւ դա պատահական խուլիգան չի կամ «ռազբորկայի» զոհ չի, որ ով պատահի տան մոտ կամ ինչ-որ մի տեղ կրակի, այո անմիջականորեն ազդում է տվյալ երկրի վարկանիշի վրա»:
Հայկ Կիրակոսյանը նաեւ նկատել է, թե ինչպես է Հայրիկյանի մահափորձի տեղեկատվությունը տարածվելուց րոպեներ անց, համացանցում` սոցցանցերում, միանգամից վկայակոչվել Սահմանադրության վերոնշյալ հոդվածը: Նրա ուշադրությունը մասնավորապես գրավել է այն, որ այդ հոդվածը «պեղել, գտել են հենց իշխանության համակիր անձինք», որոնց անունները PR մասնագետը չցանկացավ հրապարակել. «Այսինքն` Հայրիկյանի միջադեպը շահարկելով, սկսեցին ասել, որ հետաձգելու խնդիր է առաջացել, վախենամ, որ որոշ մարդկանց ձեռնտու է ընտրությունները հետաձգելը: Հետաձգելով՝ տվյալ մարդը հույս ունի մի որեւէ փրկօղակ գտնելու տվյալ իրավիճակից: Ժամանակ շահելը դրա տարբերակներից մեկն է: Եթե Հայրիկյանն ասում է ես կարող եմ պայքարել, որեւէ հիմք չկա հետաձգելու, եւ բացի այդ չի բացառվում, որ Հայրիկյանը ինքնաբացարկ հայտնի եւ շարունակվի քարոզարշավը` նույն միջազգային վարկանիշը հաշվի առնելով: Հայրիկյանը անկախության պատմության տարիներին շատ մեծ գործ է արել մեր երկրի համար: Ես նրա համակիրներից չեմ բայց գնահատում եմ Հայրիկյանի արածը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728