Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը՝ ոստիկաններին. «Էդ էր պակաս մեր շտաբում իրանք նստեն»

Փետրվար 01,2013 20:38

Հրանտ Բագրատյանը կարծում է, որ Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ ներքին խնդիր կա

 

Քիչ առաջ Ազատության հրապարակում Հրանտ Բագրատյանը հանդիպում ունեցավ իր ընտրողների հետ եւ միաժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին: Նա հայտարարեց, որ քննադատելու հիմնական բեռն իր ուսերին է. «Ես տեսնում եմ հիմար հարցումները, որ արվում են: Իշխանությունը լրջագույն պրոբլեմ ունի: Տեսնում եմ, որ որտեղ իրենք հաղթող էին իրենց համարում 65-70 տոկոսով, պարզվեց չունեն այդ տոկոսները: Կարող են ունենալ, ուրեմն պիտի փող բաժանեն: Առանց փողի չեն կարողանում ընտրվել: Մենք դա տեսնում ու հասկանում ենք: Այս պայմաններում իհարկե, մարդը, որի դեմ պետք է ուղղել թիրախները, ձեր խոնարհ ծառան է: 7 թեկնածուների մի զգալի հատվածը, չգիտես ինչի, իրենց գործը թողած՝ անընդհատ մեզ էլ են հիշատակում: Երեւի հասկանում եք, թե ինչ է տեղի ուննեում: Դրա համար նման կարգի ֆորս-մաժոր մտցնել նախընտրական գործընթացում մենք թույլ չենք տա: Քանի որ սա մեզ էլ է վերաբերվում, հստակ արտահայտում ենք մեր կարծիքը՝ ընտրությունները պետք է հետաձգել առնվազն երկու շաբաթով: Դա Մարտի 1-2-ն է ընկնում, իրենք դա երեւի չեն ուզում: Երկու շաբաթ հետո նրանք պետք է ներկայանան հանցագործին բռնած, որ որեւէ խոսակցություն չլինի: Ես հետեւողականորեն շարունակելու եմ նույն ոճով, որով եկել եմ, ոչ մի այլ թեկնածուի չեմ պաշտպանելու: Խնդիրս է՝ ցույց տալ իշխանության մերկությունը, որ որեւէ լուրջ ծրագիր չունի: Մինչեւ վերջ սա պահելու եմ»:

Հարցին՝ ըստ Ձեզ, ովքե՞ր են մահափորձի հեղինակները, պարոն Բագրատյաննը պատասխանեց, որ մի քանի տարբերակներ կարող են լինել, բայց ինքը չի ասի իր ենթադրությունները. «Վարկածներ… 3-4-5 լիքը կան: Հիմա ես Շերլոկ Հոլմսը չեմ: Չեմ ուզում վարկած ասել, կրիմինալիստ չեմ»: Այնուամենայնիվ, պարոն Բագրատյանը մի փոքր հստակեցրեց, ե ինչ է ինքը մտածում՝ «ներքին խնդիր է», թե ում էր պետք՝ մի տասը հոգու կարող եմ ասել:

Բագրատյանը նշեց, որ  բժիշկներն ասել են հիվանդանոցում, որ 7 օր կպահանջվի՝ ապաքինման համար: Պարույր Հայրիկյանի կարծիքը տվյալ դեպքում էական չէ, պետք է հետաձգվի. «Եթե չեն հետաձգվում, էդ դեպքում բացատրեք՝ ինչու: Եթե դուք 8-9 օր պառկած եք, ինչո՞ւ պետք է չհետաձգվի, ի՞նչ իրավունքով: Ինչո՞ւ պիտի ընտրությունների մենք գնանք՝ չիմանալով, թե ով է կատարել հանցագործությունը: Պարույր Հայրիկյանին դիտարկում եմ գործընկեր, համարում եմ ահաբեկչության զոհ, հենց այդ պատճառով էլ պահանջում եմ հետաձգել ընտրությունները՝ իմանանաք ով է կանգնած ահաբեկչության հետեւում: Իմ անձնական կարծիքով, հնարավոր չի, որ չբացահայտեն»:

Հրանտ Բագրատյանը հրաժարվեց օգտվել ոստիկանության առաջարկից՝ թիկնապահներ տրամադրելու. «Ո՛չ, չեմ օգտվի: Էդ էր պակաս մեր շտաբում իրանք նստեն: Ես չգիտեմ՝ հիմա էլ թիկնապահի՞ց խուսանավես, թե չգիտեմ ումից»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կեցցե՛ք,բոլոր հարցերում հստակ պատասախան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728