«Երբե՛ք»,- այսպես պատասխանեց նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Aravot.am-ի այն հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է առանձին թիկնապահ վարձել այս իրավիճակում: Պարոն Բագրատյանը վստահեցրեց, որ վարչապետ է եղել, երբեք չի օգտվել թիկնապահի ծառայությունից. «Իմ թիկնազորի աշխատակիցներից մեկին երկու օր է՝ այս իրադարձություններից 3 օր առաջ խնդրել եմ, որ երեկոյան ուշ եմ տուն գնում, գա՝ իրար հետ գնանք»: Հարցին՝ կանխազգացե՞լ եք վտանգ, պարոն Բագրատյանը պատմեց, որ թիկնապահն ի՛նքն է զանգել. «Զանգեց, ասեց՝ խառը ժամանակներ են: Դե վերջապես ասեց արդեն շտաբում գիշերը մինչեւ 1-2-ը մնում եք, պիտի գամ: Ես էլ ասեցի՝ հա,արի, Երվանդ ջան»:
Հրանտ Բագրատյանի հետ զրուցեցինք Ազատության հրապարակում, որտեղ նա հանդիպում ուներ իր ընտրողների հետ: Նա նշեց, որ նման զարգացում չէր սպասում:
Լրագրողները հետաքրքրվեցին, երբ Հայրիկյանին այցելել է, քննարկե՞լ է նրա հետ իր ունեցած վարկածները: Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Հայրիկյանն այն վիճակում է, որ վարկած փոխանակելու բան չէ: Հայրիկյանին միայն ասել եմ՝ առողջություն քեզ, ձեռքն եմ սեղմում, որպեսզի սթրեսից դուրս գա: Հիվանդասենյակում մահճակալին պառկած մարդու հետ այդպիսի զրույց ես տանող չեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Պրն Բագրատյան վախիլ մի, Դու քո մասբաժին ավերն արդեն արել ես: