Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը պահանջում է անհապաղ հետաձգել ընտրությունները երկու շաբաթով

Փետրվար 01,2013 20:16

Քիչ առաջ Հրանտ Բագրատյանն իր ընտրողների հետ հանդիպմանը Ազատության հրապարակում պահանջեց իշխանություններից, որ երկու շաբաթով հետաձգեն ընտրությունները: Նա վստահեցրեց, որ այդ ահաբեկությունն ուղղված էր ոչ միայն Հայրիկյանի դեմ, այլեւ՝ իրենց դեմ նույնպես:

«Մենք այսօր քարոզարշավ չենք արել՝ զորակցություն հայտնելով Պարույր Հայրիկյանին: Մի խնդիր կա. իշխանությունների հայտարարությունները, թե դա մենք չենք: Մեկն էլ հայտարարեց, թե դա ընդդիմությունն է: Ես խորհուրդ կտամ նման բաներ ասելու փոխարեն պարզապես բռնեն հանցագործության հեղինակին եւ ասեն՝ ով է»:

Այսօր Հրանտ Բագրատյանը Հայրիկյանին ասել է իր կարծիքը, որ պարտադիր է համարում ընտրությունների հետաձգումը առնվազն երկու շաբաթով. «Նկատում եմ, որ իշխանությունները այդպիսի ցանկություն չունեն: Ես չեմ հասկանա, որ այդպիսի ցանկություն չլինի նաեւ մյուսների մոտ: Անպայման պետք է հետաձգել եւ այդ ընթացքում փորձել հասկանալ՝ ո՞վ է դրա հեղինակը: Դա շատ կարեւոր է: Իսկ ի՞նչ, եթե սարքած է ինչ-որ մեկի կողմից:Մենք լավ տեսնում ենք դինամիկան: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ դա հօգուտ իշխանության չէ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ես խորհուրդ կտամ նման բաներ ասելու փոխարեն պարզապես բռնեն հանցագործության հեղինակին եւ ասեն՝ ով է»-ահա ազնիվ եվ հստակ դատողություն Բագրատյանի կողմից

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728