Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴ նախագահը՝ քվեարկության հետաձգման մասին

Փետրվար 01,2013 19:55
gagik harutyunyan

«Սա ոչ միայն ցավալի փաստ է, այլեւ վտանգ է ներկայացնում մեր պետականության համար»,- լրագրողներին ասել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։

Նա քիչ առաջ դուրս եկավ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակից։

Պարոն Հարությունյանը շեշտեց, որ եթե չկարողանանք արագ բացահայտել եւ համարժեք գնահատական տալ այս հանցագործությանը, ապա այն կազդի մեր երկրի զարգացման վեկտորի վրա։ «Այս հանցագործությունը ահաբեկչական ակտ է, ոչ թե պարզ մարդասպանության փորձ»,- ընդգծել է Սահմանադրական դատարանի նախագահը։

Նա վստահ է, սակայն, որ մեր օրենսդրությունը թույլ է տալիս նման իրավիճակում գտնել խելամիտ իրավաբանական լուծումներ։

Եթե Պարույր Հայրիկյանը դիմի Սահմանադրական դատարան, ապա 24 ժամվա ընթացքում կառույցը կորոշի՝ ինչ ընթացակարգով քննել այն՝ գրավոր, թե՞ բանավոր։

Քննությունից հետո նոր միայն Գագիկ Հարությունյանը կարող է հայտարարել՝ կան
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի համար անհաղթահարելի խոչընդոտներ, թե՞ ոչ եւ պետք է արդյո՞ք ընտրությունները հետաձգել երկշաբաթյա ժամկետով։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728