Այսօր պետք է կայանար Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, սակայն նիստ, որպես այդպիսին, չի կայացել:
Հանրապետության եւ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀԿ գրասենյակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամների հետ զրուցել են Հայրիկյանի հանդեպ երեկ կատարված մահափորձից, քննարկել են ներքաղաքական հետագա զարգացումները:
Ինչպես լրագրողներին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ ընտրությունները հետաձգելու մասին Պարույր Հայրիկյանի հայտարարության մասին որեւէ քննարկում չի եղել, այդ հարցը կհստակեցնի Սահմանադրական դատարանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ