Emedia.am-ն այսօր հրապարակել է բացառիկ լուսանկարներ, որոնցում Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակում կողք-կողքի կանգնած են ՀՀ նախկին եւ ներկա վարչապետեր Հրանտ Բագրատյանն ու Տիգրան Սարգսյանը, որոնց՝ միմյանց հանդեպ, մեղմ ասած, ոչ բարեհաճ վերաբերմունքը որեւէ մեկի համար գաղտնիք չէ, քանի որ նրանք հրապարակային են այդ վերաբերմունքն արտահայտում:
Սակայն դժվար թե միմյանց հանդեպ անբարեհաճ վերաբերմունք ունեցող երկու նախկին նախագահները հանդիպեն իրար՝ Հայրիկյանի հիվանդասենյակում, քանի որ, նրանցից առնվազն մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը, զուտ ֆիզիկապես դա չի կարող անել՝ Մոսկվայում է: Այդ մասին emedia.am-ին հայտնել է Քոչարյանի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Իսկ Տեր-Պետրոսյանի ցանկության մասին՝ այցելել Հայրիկյանին, ոչինչ հայտնի չէ: