Պարույր Հայրիկյանը այսօր հիվանդասենյակից հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին եւ Հ1-ին: Հարցազրույցի ժամանակ նա ասել է, որ տեսել է կրակողին, բայց չի հիշում, թեեւ կարծում է, որ կրկին տեսնելուց կճանաչի: Նա ասել է, որ ատրճանակն ուղղված է կրծքին, ինքը դիմադրել է: Նա ենթադրել է, որ այս մահափորձը կապված է իր քաղաքական գործունեության հետ, մասնավորապես, իր հակառուսական տրամադրվածության հետ: «Կասկածում եմ օտար պետության ինձ երկար տարիներ հետապնդած գաղտնի ծառայության, ոչ այս պետության՝ Ռուսաստանի, այլ նախկին, ես կասկածում եմ նրանց գործելակերպի վրա»:
Նա միանշանակորեն պնդում է, որ իր մրցակիցներից որեւէ մեկին ունակ չի համարում նման քայլի: Ընտրությունները հետաձգելու մտադրություն չունի, սակայն կարծում է, որ երկու շաբաթ, այնուամայնիվ, ստիպված կլինի հետաձգել:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում.