Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

PR-ի մասնագետը չի կարծում, որ Հայրիկյանն ինքն է իր մահափորձը կազմակերպել

Փետրվար 01,2013 18:54

«Եթե օլիգարխիկ քրեական կապերի համար մահափորձ ուզենային անել, ավելի լավ կտորներ կան, ավելի հարմար թեկնածուներ կան, որոնց հանդեպ կանեին, մինչեւ Հայրիկյանին հերթը հասնելը»

 

Aravot.am-ը PR-ի մասնագետ Հայկ Կիրակոսյանից հետաքրքրվեց, թե մահափորձի միջադեպն ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հեղինակության վրա, դեպքը նրա համար քարոզչությո՞ւն, թե հակաքարոզչություն կապահովի:

«PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ պարոն Կիրակոսյանն ասաց. «Բոլոր այն քաղաքական գործիչները , որոնց հետ պատահում է նման միջադեպ, պարտադիր չէ դա լինի մահափորձ, երբեմն` բնակարանն են վառում, ավտոմեքենան են պայթեցնում՝ հստակ իմանալով, որ նա մեջը չի լինելու, սպառնալից նամակներ են ուղարկում եւ այլն, ունենում են երկակի ազդեցություն, մի դեպքում՝ լավ, մի դեպքում՝ վատ, բայց քաղաքականության մեջ, դա զոհի իմիջն է, որն առավել սազական է կրոնական առաջնորդներին, սակայն` այն էլ ոչ բոլորին, կրոնական առաջնորդներին զոհի իմիջը շատ հաճախ ավելի օգնում է, քան քաղաքական առաջնորդներին: Զոհի իմիջը աշխատում է մարդկային խղճի զգացողության վրա եւ ընտրողը, քվեարկողն իր ընտրությունը հետագայում կատարում է խղճի հիման վրա` առաջնորդվելով համակրանքի, կարեկցանքի, զգացողությամբ»:

PR մասնագետի խոսքերով, այս պարագայում ոչ թե զոհի իմիջը, այլ՝ կարեւորության իմիջը կարող է դեր խաղալ, այսինքն` «Մի պերսոնաժ, որը քաղաքականության մրցապայքարի մեջ է, եւ որին քաղաքական հողի վրա փորձում են ֆիզիկապես ոչնչացնել կամ սպառնալ, դա էլ կարող է ամրապնդել ուժեղ մարդու իմիջ, որին հաղթելու միակ ձեւը ֆիզիկապես վերացնելն է: Բայց Հայրիկյանի տարբերակում նույնիսկ դա չի օգնի, քանի որ նա արդեն ապաքինվեց եւ շարունակելու է իր պայքարը»:

Մեր հարցին, հնարավո՞ր է միջադեպը Պարույր Հայրիկյանի համար հակաքարոզչություն լինի, հատկապես, եթե բացառվի քաղաքական հողի վրա մահափորձի վարկածը, եւ դա պարզապես կապված լինի ինչ-ինչ անձնական հաշիվներ ունենալու հետ, Հայկ Կիրակոսյանն ասաց. «Մարդիկ կան, որոնք քրեական օլիգարխիկ պատմությունների մեջ ուղղակիորեն մասնակից են եւ խառն են, բայց կոնկրետ Հայրիկյանի պարագայում, չեմ կարծում, որ իրեն ճանաչող մեր հանրության մեջ կլինեն մարդիկ՝ այդպես կարծելու, Հայրիկյանը անհամեմատ ավելի ոչ քրեականացված, ոչ օլիգարխիկ կերպար է ընկալվում հանրության կողմից, եւ դրա  հավանականությունը, որ այդպես կմտածեն, քիչ է: Եթե օլիգարխիկ քրեական կապերի համար մահափորձ ուզենային անել, ավելի լավ կտորներ կան, ավելի հարմար թեկնածուներ կան, որոնց հանդեպ կանեին, մինչեւ Հայրիկյանին հերթը հասնելը»:
Մեզ հետ զրույցում պարոն Կիրակոսյանն ասաց. «Անձամբ ես չեմ կարծում, որ այս միջադեպը Հայրիկյանի համար պետք է ծառայեր PR նպատակի: Միջադեպն իրոք ցավալի է, եւ առաջին հերթին իրավապահ մարմինների խնդիրն է պարզել՝ դա ունի՞ քաղաքական ենթատեքս, թե՝ ոչ: Ես անձամբ չեմ բացառում եւ դրա քաղաքական ենթատեքստ ունենալը եւ չունենալը»:

PR մասնագետն օրինակներ բերեց պատմությունից, երբ տասնյակ մահափորձեր են եղել Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի եւ Հիտլերի դեմ, որոնք նրանց համակիրների շրջանում առաջացրել են կրքոտ զգացողություններ եւ ավելի են ամրապնդել նրանց դիրքերը:

Ըստ նրա, պատմությունից նաեւ հայտնի է, երբ մահափորձի պատվիրատուն հենց մահափորձի ենթարկվածն է լինում: Սակայն Հայկ Կիրակոսյանը  Հայրիկյանի մասով այս մի վարկածը բացառեց. « Հայտնի են օրինակներ, որ փորձում են այդ ճանապարհով ուշադրություն գրավել, վերաարժեւորվել մարդկանց մոտ»: Ի պատասխան, արդեն շրջանառվող որոշ լուրերի, թե Հայրիկյանն ինքն է պատվիրել իր մահափորձը, ասաց. «Չեմ ընդունում, երբ մարդու վրա կրակում են, մահափորձ են անում, դրանում PR հնարք կամ PR տեխնոլոգիա են տեսնում: Չեմ բացառում, որ օրինակներ էլ կան, որ նման միջադեպն արվում է PR-ի համար, կամ, եթե դրա համար չի էլ արվում, ակամայից, հետագայում ծառայում է որոշակի նպատակների: Այս կոնտեքստում, ես էլ որպես ՀՀ քաղաքացի եւ Հայրիկյանի ավանդը մեր պատմության մեջ գնահատելով, իրեն ապաքինում եմ ցանկանում եւ չեմ ուզում հավատալ, որ դա արվել է PR նպատակով»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    95%-ը մի բան է մտածում, 5%-ը <> վարկած հակադարձում: Կարծում եմ մեր տուն խուժած ահաբեկիչների կազմակերպության նորին մարդատյացի ձեռագիրն է

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728