ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ հունվարի 31-ի երեկոյան տեղի ունեցած մահափորձը նոր հարված է Հայաստանի Հանրապետությանը:
Կարծում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Երրորդ հանրապետության պատմության մեջ երբեւէ այսպիսի մահափորձ չէր եղել նախագահի թեկնածուի նկատմամբ: Բռնությունն այսպիսով՝ մեծացնում է իր ընդգրկումը, ինչը տագնապի նոր ահազանգ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար»,- նշում է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակի ուղղակի պատասխանատվությունը կրում է «Հայաստանում հաստատված ապօրինի իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իրավապահ եւ հատուկ ծառայությունների այն համակարգը, որ քաղաքական հետապնդումների եւ հալածանքների գործիք դառնալով՝ առանց բացահայտման է թողել 2008թ. Մարտի 1-ի ոճրագործներին, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի, Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի, վարչապետի վերահսկողության ծառայության պետ Գագիկ Պողոսյանի, ՀՀ ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունները, այլ աղմկոտ սպանություններ եւ մահափորձեր՝ այսպիսով ազատորեն գործելու հնարավորություն տալով մարդասպաններին»:
Մանրամասները կարդացեք այստեղ: