Թայվանական Թայբեյ քաղաքում բացված սրճարանը թե՛ իր արտաքին տեսքով, և թե մատուցողուհիների զգեստներով ու առհասարակ իր ընդհանուր տեսքով հիշեցնում է Բարբի տիկնիկի կերպարը: Տիկնիկի կերպարին են համապատասխանեցված հատկապես մատուցվող կերակրատեսակները: Իբրև աղանդեր առաջարկվում է համտեսել խաղալիք-ուտելիքի նմանվող վառ գույներով թխվածքներ, իսկ Բարբիի զգեստի տեսքով տորթն համարվում է սրճարանի ֆիրմային ուտեստը. գրում է mirfactov-ը:
Հոլիվուդի նշանը շատ անգամներ է վնասվել: 1932թ.-ի սեպտեմբերին դերասանուհի Փեգ Էնտուիսոլը, ինքնասպան եղավ`ցատկելով «H» տառի վրայից, 1940թ.ին նշանի պաշտոնական պահնորդ Ալբերտ Կոֆեն ալկոհոլի ազդեցության տակ իր մեքենայով վթարի ենթարկվեց`վնասելով նորից «H» տառը:
Գերմանացի գիտնական Կարլ Վիտտեն ընդամենը 14 տարեկան էր, երբ արժանացավ դոկտորի կոչման, այդպիսով գրանցվելով Գինեսի ռեկորդների գրքում, որպես դոկտորի աստիճան ամենաերիտասարդ անձը:
Դերասան Չարլի Շինի միկրոբլոգը հետեւորդների ներգրավման արագությամբ ռեկորդակիր է դարձել` մեկ օրից էլ քիչ ժամանակում միլիոն հետեւորդ հավաքելով: