Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռադիո Մաոն» մեկ տարեկան է

Փետրվար 01,2013 18:15

Այսօր՝ փետրվարի 1-ին, առաջին ուսանողական ռադիոն՝ «Ռադիո Մաոն», նշում է իր 1-ամյակը: Այս ընթացքում Մաոն հասցրել է ունենալ մի շարք հաղորդումներ, եղել է ինֆորմացիոն աջակից, մասնակցել է մրցույթների ու մրցանակների արժանացել… Ռադիոկայանի հիմնադիր տնօրեն Ռաֆայել Մնացականյանի խոսքով՝ այս ամենն իր համար երազանք էր, որի իրականացման համար տարբեր ուղիներ էր փնտրում.  «Երբ ընդունվեցի Կրթության միջազգային ակադեմիայի Հայբուսակ համալսարան, իմ առջև մի քանի դռներ բացվեցին: Ավարտելուց հետո նշանակվեցի Կրթության միջազգային ակադեմիայի մշակութային խորհրդի նախագահ, և այդ կառույցի շրջանակներում սկսեցի իրականացնել մանկությանս երազանքը», – ասում է նա:

«Ռադիո Մաոյի» մեկ ամյակը տոնելու են մեծ շուքով, Ռաֆայելի խոսքով՝ լինելու է փոքրիկ մրցանակաբաշխություն, պարգևատրվելու են հավատարիմ ռադիոլսողները, գործընկերները, հյուրերը, ինչպես նաև ամենաառաջին ռադիոլսողը, ում մասին ևս պատմեց. «Առաջին, փորձնական եթերի ժամանակ պատահաբար օնլայն մեզ էր միացել մի տղա, ում մենք չէինք ճանաչում, հետագայում գտանք նրան և ծանոթացանք, ու հիմա մեր ռադիոյի լավ բարեկամն է դարձել»: Որպես «Ռադիո Մաոյի» հիմնադիր՝ Ռաֆայելը առաջին հերթին ցանկանում է անդավաճան, հավատարիմ ռադիոլսողներ. «Ցանկանում եմ, որ «Մաոս» երկար տարիներ լինի եթերում, ծաղկի, տարածի բարին ու գեղեցիկը, միախմբի երիտասարդությանը լավ գործերի շուրջ, և որ ամենակարևորն է, ներկայացնի հայի ու Հայաստանի շահերը: Մեր ամենակարևոր քայլը այսքան տարբեր մարդկանց միախմբելն էր, որոնց միավորել է սերը, սերը, որի անունն է «Ռադիո Մաո»:

Իրենց սիրելի ռադիոկայանին մաղթանքներ հղեցին նաև «Ռադիո Մաոյի» հաղորդավարները. «Չնայած «Մաոն» դեռ շատ փոքրիկ է՝ մեկ տարեկան, բայց ես չեմ կարող չասել, որ այն դարձել է շատ հեռուստադիտողների օրվա մի մասը. շնորհավորում եմ բոլորիս այս տոնի կապակցությամբ, ուրախ եմ ու հպարտ, որ «Մաոյի» մի փոքրիկ մասն եմ կազմել, անխափան եթեր մեր ռադիոյին», – ասում է «Կեսօրին» ծրագրի հաղորդավարուհի Մարի Խաչատրյանը:

Արմինե Գևորգյանի համար էլ «Մաոն» իր երկրորդ տունն է, ասում է. «Մեր ռադիոյին և մեր 2-րդ ընտանիքին մաղթում եմ նորանոր հաղթանակներ և նվաճումներ, մենք այս մեկ տարվա ընթացում առաջնակարգ ռադիոկայն ենք եղել, և ցանակնում եմ, որ էլ ավելի զարգանանք և միասնական աշխատանքի արդյունքում հասնենք «կատարելության»:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728