Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Իրավապահ մարմինները ամեն ինչ անելու են, որ հանցագործությունը բացահայտվի» (Տեսանյութ)

Փետրվար 01,2013 17:56

Քիչ առաջ Հայրիկյանի մոտից հեռացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Լրագրողների հետ զրույցում նա չպատասխանեց, թե ընտրությունները միջադեպի հետ կապված արդյոք կհետաձգվեն: Միայն ասաց. «Այս զազրելի հանցագործությունն ուղղված է ոչ միայն նախագահի թեկնածուի նկատմամբ, ոչ միայն պետական գործչի նկատմամբ, այլ` նաեւ մեր պետականության դեմ: Ակնհայտ է, որ նրանք, ովքեր կանգնած են հանցագործության հետեւում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա: Բոլորդ վստահ եղեք, որ իրավապահ մարմինները ամեն ինչ անելու են, որպեսզի հանցագործությունը բացահայտվի: Բժիշկներն արդեն շատ բան են արել, վստահ եմ, որ ժամանակին Հայրիկյանը ապաքինվելու է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Դե իհարկե կբացահայտեն:Ինչպես միշտ` նման դեպքերում:

  2. David says:

    Ինչ ծանր հիվանդություն է արյան մոլուցքը: Ինչ հրեշավոր բան է գլխում սրտի, սրտում՝ գլխի բացակայությունը: Ինձ ուտողների պես են հայտնաբերվելու*: Մեծն հայե*րը:

  3. Anna says:

    Այդ որ մի հանցագործությունն է բացահայտվել Սերժ Սարգսյանի ՝՝ապահով Հայաստանում՝՝ որ այս մեկը բացահայտվի. Մարտի մեկի դեպքերի հետ կապված բացահայտումներ եղան… խաղաղ պայմաններում մեր զինվորներն են բանակում հալածանքի ենթարկվում, սպանվում, բացահայտումներ լինում են…մեր թերթերն ենք կարդում, մտածում ես, այս ինչ երկիր է դարձել Հայաստանը, միայն մարդասպանություններ, գողություններ, բռնաբարություններ…մի թե սրան ենք արժանի, ուր են մեր մտավորականները, ինչու չի արթնանում մեր ժողովուրդը. ինչքան կարելի է հանդուրժել այս ամենը. Եվ առանց անհարմար զգալու վերջերս էլ մեր հարգարժան աշխարհահռչակ դուդուկահարն է Սերժ Սարգսյանի կառուցած Հայաստանի գովքը անում և վերջում էլ եզրափակում, որ մեր երկիրը գերազանցում է մնացած երկրներին. Դե երևի Ջիվան Գասպարյանը Աֆղանստանին ի նկատի ուներ կամ ել նման մեկ այլ երկրի. Անհարմար է, մի քանի կոպեկի համար Ձեզ այսպես եք պահում, դրա համար էլ մեր ժողովրդին անդունդի եզրին եք կանգնեցրել. Պարույր Հայրիկանին առողջություն եմ ցանկանում.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728