Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոքրահասակ 4 երեխա ունեցող մայորը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Փետրվար 01,2013 17:38

Իջեւան քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Արմեն Ասիլբեկյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի համալրման բաժանմունքի պետ, անձնական դրդումներով իր ենթակայի՝ համալրման բաժանմունքի ավագ սպայի թվացյալ թերությունը թաքցնելու նպատակով  չարաշահել է  պաշտոնական դիրքը՝ զորամասի ժամկետային զինծառայողների հաշվառման մատյանում կեղծում է  կատարել, շարքային Հ. Բաղդասարյանի արձակուրդից վերադառնալու օրը 2012թ. մայիսի 15-ից դարձրել է մայիսի 18-ը:

Այնուհետեւ մայոր Ա. Ասիլբեկյանը շարքային Հ. Բաղդասարյանի  արձակուրդից ուշ վերադառնալու կապակցությամբ նախապատրաստվող նյութերի ընթացքում իր կատարած կեղծիքը թաքցնելու նպատակով կազմել եւ Իջեւանի ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել հրամանի կեղծ քաղվածք, թե իբր զորամասի հրամանատարի կողմից շարքային Հ. Բաղդասարյանին արձակուրդ է  տրվել 8 օր ժամկետով:

Արմեն Ասիլբեկյանի նկատմամբ խափանման միջոց էր  ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք էր  առաջադրվել  ՀՀ քրեական  օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»): Այդ հոդվածը  նախատեսում է 2-5 տարվա ազատազրկում:

Արմեն Ասիլբեկյանը դատարանում հայտարարել էր, որ համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ եւ միջնորդել էր անցկացնել արագացված  դատաքննություն: Դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը:

Հունվարի 22-ին   Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի  դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Արմեն Ասիլբեկյանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման: Որպես  պատիժը եւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առել, որ Ասիլբեկյանն իր խնամքի տակ  ունի մինչեւ 14 տարեկան  անչափահաս 4 երեխա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Երբ տասնյակ անմեղ զոհեր էն լինում բանակում, ոչ ոք չի դատվում,՝ ռոբիկա-շեռժիկա- շաշիկա
    բարո հայկական բանակում: Իսկ երբ երեք օրվա արձակուրդի խախտում է թույլ տվել ի հոգուտ
    զինվորի, դա արդեն հանցագործություն է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728