Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել: Ըստ վարկածների, մահապարտը պայթեցրել է ինքն իրեն: Հաղորդում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:
Ըստ նախնական տեղեկությունների, երկու հոգի, այդ թվում՝ մահապարտը և անվտանգության աշխատակիցը, մահացել են պայթյունի հետևանքով, իսկ երկու հոգի վիրավորվել է:
«Սի էն էն թուրք»-ի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել դեսպանատան աշխատակիցների և այցելուների համար նախատեսված մուտքի մոտ:
«Դեյլի նյուզ»-ից հայտնել են, որ ոստիկանությունը նախազգուշական միջոցառումներ է ձեռնարկել երկրորդ հնարավոր պայթյունի դեմ առնելու համար:
Կարդացեք նաև
«Հյուրիեթ»-ը գրում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ ոչ մի տեղեկություն ԱՄՆ դեսպանատան մոտ կատարված պայթյունի մասին դեռ չի ստացել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ