Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԸՀ նախագահ. «Ճղճիմ, նենգ ու ստոր արարք` ուղղված ընտրական բնականոն գործընթացների խոչընդոտմանը»

Փետրվար 01,2013 17:23
kyh

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ:

Նախքան նիստի օրակարգին անցնելը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը .

Հանրապետության Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացվածը խստորեն դատապարտում ենք` որակելով այն ճղճիմ, նենգ ու ստոր արարք` ուղղված ընտրական բնականոն գործընթացների խոչընդոտմանը:

Հուսով ենք, որ միջադեպն արագ կբացահայտվի, և բոլոր մեղավորները կկրեն իրենց արժանի պատիժը:

Պարոն Հայրիկյանին մաղթում ենք առողջություն և շուտափույթ ապաքինում:

 Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է նաև Հանրապետության Նախագահի թեկնածուի համար  առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի համարելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգն ու պայմանները` մասնավորապես նշելով, որ Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտ ճանաչելու իրավասությունը վերապահված է ՀՀ սահմանադրական դատարանին, իսկ այդ հարցով ՀՀ սահմանադրական դատարան կարող է դիմել բացառապես այն թեկնածուն, ում համար, ըստ տվյալ թեկնածուի, առաջացել է այդ խոչընդոտը:

Նշվածով պայմանավորված և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրական օրենսգրքով սահմանված գործողությունները կասեցնելու կամ դադարեցնելու գործառույթ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար սահմանված չէ, հանձնաժողովը, ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, նիստում քննարկել է 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված տեղեկանքը` 14.01.2013թ.-30.01.2013թ. ժամանակահատվածի համար: Քննարկման արդյունքում փաստվեց, որ հիշյալ հարցով պայմանավորված ընտրական օրենսգրքի որևէ խախտում չի արձանագրվել, և տեղեկանքը տեղադրվեց ԿԸՀ համացանցային կայքում:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728