Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձը, ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, բացի քաղաքականից, այլ նպատակ չէր կարող հետապնդել։
«Ցավալի է, որ Հայաստանը հասել է հետընթացի այն մակարդակին, որ արդեն քաղաքական գործիչների վրա կրակում են, Նախագահի թեկնածուների վրա կրակում են։ Անկախ նրանից՝ ով է դա կազմակերպել, մշակել, դա դատապարտելի է, մարդու կյանքն են փորձել խլել ըստ էության»,- ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
Նախագահի թեկնածուներ նկատմամբ միշտ էլ ճնշումներ եղել են, սակայն պարոն Հարությունյանը ընդգծեց, որ անկախ Հայաստանի պատմության մեջ թեկնածուի վրա կրակելն աննախադեպ է.
Մանրամասն՝ կարդացեք այստեղ