Այսօր դատախազության շենքի մոտ տեղի ունեցավ ՀԱԿ-ի հերթական ակցիան՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Առիթն օգտագործելով՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հավաքվածներին նաեւ տեղեկացրեց հունվարի 21-27-ը ԵԽԽՎ նստաշրջանում իր կատարած աշխատանքների մասին:
Պարոն Զուրաբյանը նույնպես խիստ քննադատության ենթարկեց եվրոչինովնիկներին՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ տեղի ունեցածի համար, ինչ արդյունքում բանաձեւը չընդունվեց; «Ադրբեջանական լոբբին շատ խոշոր աշխատանք կատարեց եւ արդեն ոչ ոք չի թաքցնում, որ խոսքը գնում է խոշորածավալ ներդրումների մասին, որով փորձում են կաշառել եվրոպական պատգամավորներին: Ադրբեջանական խավիարի դիպլոմատիայի արդյունքները բավականին տպավորիչ էին»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Նա նաեւ տեղեկացրեց, որ ԵԽԽՎ այն խմբում, որին ինքն անդամակցում է, ներկայացրել է Հայաստանի քաղբանտարկյալների խնդիրը. «Մեր տղաների հարցը բարձրացրել եմ: Այդ ինֆորմացիան արդեն տարածվում է, տարբեր ատյաններում քննարկվում է, դեռեւս ոչ ֆորմալ, բայց մարդիկ արդեն տեղեկացված են անհատական մակարդակով»:
Կարդացեք նաև
Նրա կարծիքով՝ ՀԱԿ ակտիվիստների գործը ձեռք է բերում միջազգային հնչեղություն, ինչն, իր կարծիքով, խոսում է Սերժ Սարգսյանի ռեժիմի միջազգային խնդիրներ ունենալու մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ