ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի եւ դրա շուրջ ստեղծված քաղաքական դրության վերաբերյալ
1-ը փետրվարի, 2013թ.
Երևանի պետական համալսարանի ռեկտորատը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը խստորեն դատապարտում են ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ 2013թ. հունվարի 31-ի գիշերը կատարված մահափորձը՝ այն որակելով իբրև ոճրագործություն, ստոր դավադիր քայլ՝ ուղղված մեր անկախ պետականության հիմքերի թուլացմանը և երկրի հասարակական-քաղաքական իրադրության ապակայունացմանը:
2013թ. ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանը որակապես տարբերվում էր նախորդ ընտրություններից ընտրական գործընթացում առկա կայունության, հանգստության ու հանդուրժողականության առումներով: Ընտրական գործընթացն արհեստականորեն լարելուն և արատավորելուն ուղղված սադրանքը նպատակ ունի հարվածել մեր պետության միջազգային հեղինակությանը և կասեցնել վերջին շրջանում ակնառու ներքաղաքական գործընթացների կայուն և քաղաքակիրթ զարգացման միտումները:
Երևանի պետական համալսարանը կոչ է անում ցուցաբերել զսպվածություն, չենթարկվել սադրանքներին, առաջնորդվել անկախ պետականության բարձրագույն արժեքով, ինչի համար ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երկար տարիների հետևողական պայքար է մղել: Մեր զորակցությունն ենք հայտնում պարոն Հայրիկյանին` մաղթելով ուժ և կորով, շուտափույթ ապաքինում:
Բռնվեք աթոռից չընկնեք