Հայաստանն ու Ռուսաստանը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում համատեղ ռազմարդյունաբերական համալիրի համատեղ ձեռնարկություններ (ՌԱՀ) կստեղծեն, հայտնել է ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Գրում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
«Ռուսաստանի ՌԱՀ ղեկավարների հետ մեծ պատվիրակությունով այնտեղ (Հայաստան) այցիս հիմնական նպատակը Հայաստանի ռազմարդյունաբերական ընկերություններին Ռուսաստանի նույն ոլորտում ներգրավելու համար միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունն էր: Այս համատեղ կառույցը ծառայություններ կմատուցի սպառազինությունների վերանորոգման, զրահատեխնիկայի ոլորտի համատեղ ձեռնարկությունների և ավիացիոն սարքավորումների վերանորոգման համար», – ասել է Բորդյուժան՝ նշելով, որ առայժմ 8-9 համատեղ ՌԱՀ ստեղծելու որոշում է ընդունվել: Ըստ նրա, Հայաստան կատարած այցի շրջանակներում տեղի ղեկավարների հետ քննարկվել են վերը նշված խնդիրները լուծելու միջոցները:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ