Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պավլիկ Սարգսյանը դիմել է ԵԱՀԿ/ԺԳՄԻԳ դիտորդներին

Փետրվար 01,2013 16:13

Չեք հետևում քաղաքական ուժերի ազատ, հավասար մրցակցային պայմանների իրականացմանը

ԵԱՀԿ   ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությանը

ՀՀ Նախագահի խոչընդոտված թեկնածու

Պավլիկ Վասպուրի Սարգսյանից

Դիմում

ՀՀ Նախագահական ընտրությունների ընթացքի և անցկացման միջազգային չափանիշների համապատասխան, հետևելու Ձեր առաքելությունը, ինչպես նախորդ բոլոր ընտրություններում, այնպես էլ այժմ, չեք իրականացնում պահանջվող լիազորությունների շրջանակում, չեք հետևում քաղաքական ուժերի ազատ, հավասար մրցակցային պայմանների իրականացմանը, Ձեր հայտարարություները դիտարկման արդյունքների վերաբերյալ դեկլարատիվ են` իրականությանը չհամապատասխանող, ուղղորդված, իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական և իրավական նորմերի խախտումների, վարչական ռեսուրսների օգտագործումը հօգուտ  թեկնածուներից  մեկի կոծկման միտումով, ինչպես նաև արդար և օրինական ընտրություններ անցկացնելու, հայ ժողովրդի հույսը մարելուն և միջազգային հասարակությանը ապակողմնորոշելուն:

Ձեր քաղաքական ուղղորդված դիրքորոշումը վտանգում է ՀՀ սահմանադրական կարգի գոյությանը, որը  կարող է երկրում ստեղծել քաղաքացիական անհնազանդության  իրավիճակ:

Ձեզ մաղթում եմ ողջախոհություն:

Կանխավ շնորհակալություն  նշված իրավիճակը շտկելու նպատակով Ձեր գործադրած ջանքերի համար:

Պավլիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728