Միջադեպին արագ արձագանքել է նաև միջազգային մամուլը:
Ասոշեյթեդ պռեսը գրում է, որ Հայրիկյանը վնասվածք է ստացել ուսի շրջանում, լրատվամիջոցը մեջբերել է բժշկի խոսքերը: Վաշինգտոն պոստն էլ մեջբերել է ընտրությունների հետաձգման հնարավորության վերաբերյալ ազգային ժողովի նախագահի խոսքերը: Բի-բի-սի-ն գրում է, որ ոստիկանությունը փնտրում է հանցագործին, առանձին նշվում է, որ Պարույր Հայրիկյանը ԽՍՀՄ-ի տարիներին հայտնի քաղբանտարկյալ էր: էյբիսի նյուզը նույնպես հիշեցրել է Հայրիկյանի անցյալը, լրատվամիջոցը հայտնում է, որ ոստիկանություն կանչել է Պարույր Հայրիկյանի հարևանը, երբ լսել է կրակոցները: Ֆոքս նյուզն էլ հայտնում է, որ Հայրիկյանի առողջական վիճակը կայուն է: Ռուսական ծառայությունները, որոնք արտասահմանյան լրատվամիջոցներից առաջինն էին արձագանքել, լրացրել են իրենց տեղեկությունները: Վեստին ներկայացրել է Հայրիկյանի նախընտրական ծրագրի որոշ դրվագներ: Իտառ ռասը, ուկրաինական կորեսպոնդենտը նույնպես անդրադարձել են արտակարգ պատահարին: Ռոյթերսը, նույնպես մեջբերել է Հովիկ Աբրահամյանի խոսքերն այն մասին, որ նրանք, ովքեր գնացել են այս քայլին, ցանկանում են ապակայունացնել վիճակը երկրում, բայց նրանց մտադրությունները տապալվել են:
armnewstv.am