Ամերիկայի Հայկական Համագումարը խիստ դատապարտում է Հայաստանում քաղաքական իրավիճակի ապակայունացմանն ուղղված այս վտանգավոր նախադեպը: Կրկին փորձ է արվել վարկաբեկել մեր Հայրենիքը միջազգային հանրության աչքերում: Հանցագործության շուտափույթ բացահայտումը զգալիորեն կնպաստի անպատժելիության մթնոլորտի վերացմանը, ինչը չափազանց կարևոր է առողջ հիմքերի վրա քաղաքակիրթ երկիր կառուցելու համար:
Պարույր Հայրիկյանին մաղթում ենք լիարժեք ապաքինում և երկարատև ու բեղմնավոր քաղաքական գործունեություն: