Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոխհատուցվելու են սիրիահայերի բնակարանային վարձավճարները

Փետրվար 01,2013 15:58

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի մարզերում բնակվող սիրիահայերի հանդիպումը Հայաստանում Տուրիզմի զարգացման հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Սիմոնյանի հետ, սիրիահայերի խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:

 ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն՝ քննարկվեց հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի մարզերում վարձակալությամբ բնակվող սիիրահայերի բնակարանային վարձավճարների փոխհատուցման հարցը: Հայաստանի մարզերում բնակվող 11 սիրիահայ ընտանիքներ աջակցություն ստանալու նպատակով դիմել էին ՀՀ սփյուռքի նախարարություն:

Ֆելիքս Սիմոնյանը նշեց, որ հիմնադրամի կողմից տրամադրվող օգնության չափը կազմում է 5 մլն ՀՀ դրամ: Փոխհատուցվելու են սիրիահայ այդ ընտանիքների դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների բնակարանային վարձավճարները: Նա հավաստիացրեց, որ  վարձավճարների փոխանցումը կկատարվի առաջիկա 4-5 օրերի ընթացքում և, որ  հիմնադրամի կողմից աջակցությունը շարունակական բնույթ է կրելու:

Խորհրդակցության ժամանակ հիմնադրամի տնօրենին փոխանցվեցին սիրիահայերի բանկային հաշվեհամարները:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728