Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախագահի նախկին թեկնածու. «Իրավունք ունենք Նախագահի պաշտպանությունը ակնկալելու»

Փետրվար 01,2013 15:23

ՀՀ Նախագահ պր. Ս. Սարգսյանին

ՀՀ իրավազրկված քաղաքացի` խոչընդոտված Նախագահական թեկնածու, վաստակավոր գործազուրկ, անապահով թոշակառու

Պավլիկ Վասպուրի Սարգսյանից

Պաշտոնական նամակ

Մեծարգո՛ պարոն ՀՀ   Նախագահ.

Ինչպես Ձեզ, այնպես էլ Հայաստանի Գործող իշխանությունները ներկայացնող որևիցե քաղաքական ուժի կամ անձի  երբևիցե քվե չեմ տվել, սակայն Դուք երդվել եք, որ կլինեք նաև իմ Նախագահը, ասել կուզի` մարդու, քաղաքացու քաղաքական և քաղաքացիական սահմանադրական իրավունքների իմ երաշխավորը, ինչը Ձեր կողմից չի կատարվել:

Ձեր նախագահական պաշտոնավարման տարիներին բազմիցս խախտվել է իմ` մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքները, որը հարկադրաբար փորձել եմ պաշտպանել կոռումպացված պետական, օրինապահ և դատական մարմիններում, սակայն նշված կառույցներից ոչ մեկում չի գործում սահմանադրական և օրենսդրական նորմերը, նրանք ունեն  հակիրճ և ընդհանուր պատասխան. «Ուր կուզես բողոքի՛ր»:

Հավատալով Ձեր երդմանը և վստահելով հրապարակավ վարած, ինձ համար տեսանելի և ընդունելի, Ձեր քաղաքական գծին` ավելորդ չհամարեցի խլել Ձեր թանկագին ժամանակը, հույսով և հավատով դիմել եմ Ձեզ, սակայն ապարդյուն (կից ներկայացնում եմ Ձեզ հղված դիմումներից մեկը արդիր 15   թերթ):

Նախընտրական շրջանում հանրապետությունում ստեղծված քաղաքական դաշտի ամայությունը, ՀՀԿ վերջին համագումարում Ձեր արտահայտած եզրափակիչ ընդհանրացնող միտքը. «սա է Հայաստանը», որը տրամագծորեն տարբերվում է իմ ունեցած իրական Հայաստանից, որի բնակիչն ու քաղաքացին եմ ես, այլընտրանք չունենալով, հարկադրված իմ Հայաստանը` մարդու, հայի, քաղաքացու սահմանադրական իրավունքի Հայաստանը ունենալու նպատակով, դա իմ քաղաքացիական պարտքն ու պատասխանատվությունն եմ համարում, ցանկացա օգտվել ՀՀ քաղաքացուն սահմանադրությամբ տրված ընտրվելու  իրավունքից և ինքնաառաջադրմամբ որպես թեկնածու մասնակցելու ՀՀ Նախագահական ընտրություններին, որը խոչընդոտվեց ՀՀ ընտրական օրենսգրքի հակասահմանադրական  80-րդ հոդվածով, որը ոչ միայն հակասում է մարդու և քաղաքացու համար անմիջական գործող սահմանադրական իրավական նորմերին, այլ նաև ՀՀ սահմանադրության  47-րդ հոդվածին. այն իր էությամբ սոցիալական և քաղաքական ատելություն է բորբոքում, որը կարող է տանել  քաղաքացիական անհնազանդության և պատերազմի:

Հետևելով Ձեր նախընտրական պայքարին` ակնհայտ է դառնում, որ քարոզարշավից դուրս Ձեզ  ժամանակ չի մնում պաշտոնական պարտականությունները կատարելու, որը պաշտոնապես վայր չեք դրել, դրա ապացույցն է նաև մյուս նախագահական թեկնածուներին որպես միայն քաղաքական հակառակորդ տեսնելը, մինչդեռ նրանցից յուրաքանչյուրը քաղաքացի է և իրավունք ունի Նախագահի պաշտպանությունը ակնկալելու, որը ես անձամբ չեմ զգացել: Կարծում եմ նույն կարգավիճակում է նաև թեկնածուներից մեկը, որը ծայրահեղ քաղաքական միջոցի` հացադուլի է դիմել` վտանգելով սեփական առողջությունը և կյանքը, սակայն մինչ այժմ ես չեմ լսել Ձեր գնահատականը, ոչ  որպես քաղաքական հակառակորդ և առավել ևս  որպես գործող Նախագահ:

Վարչական ռեսուրսների օգտագործումը հանուն Ձեր  հաղթանակի  հասնում  է երևակայության սահմաններից դուրս չափերի:

Պետական բարձր պաշտոնյա, Կրթության և Գիտության Նախարար, Ձեր կուսակից ընկեր պր. Աշոտյանը հրապարակավ (Արմենիա հեռուստաընկերություն) քարոզում է ավտորիտատ պետության ( իբր թե այդպես չէ) ստեղծման և կոչ անում մի քառասուն տարով այդ պետության ղեկը առանց իրավունքների սահմանափակման Ձեզ հանձնելու` բացառելով քաղաքացիների մարդկային և քաղաքացիական տարրական իրավունքները:

Կամ  մեկ այլ կուսակից ընկեր, որը նույնպես շատ բարձր պետական պաշտոն է զբաղեցնում` պր. Շարմազանովը, հայտարարում է, որ Դուք անփոխարինելի եք և միակ արժանավորը, մի՞թե կործանված չէ այն ժողովուրդը և երկիրը, որ մնացել է մեկ անփոխարինելի և միակ արժանավոր թեկնածուի հույսին, գոնե ժառանգորդ դաստիարակեք և նշանակեք, թե չէ դեպի ապահով Հայաստան ձգվող երկար (ըստ Աշոտյանի  40 տարի) ճանապարհը ինչպե՞ս կանցնենք:

Հա, ի դեպ, «դեպի ապահով Հայաստան» կարգախոսը  ու՞մ կողմից  ծնվեց և ինչպե՞ս, մի՞թե «սա է Հայաստանը» անապահով է: Ասեմ նաև, որ Ձեր նախագահական էջից, ինչպես նաև տարբեր աղբյուրներից հանգամանորեն տեղեկացված եմ  Ձեր կատարած բազմաթիվ հայրենանվեր բանակաշինական, տնտեսական, քաղաքական, կուսակցական գործունեությանը, որի համար խորին երախտիք և հարգալից  խոնարհում Ձեզ, սակայն այդ նյութերում պատահաբար, թյուրմացաբար թե գիտակցաբար կա տեղեկատվական բացթողում, թե մինչև 2006 թ. Ձեր աշխատանքային գործունեության շրջանում որևիցե կուսակցության անդամակցե՞լ եք թե ոչ, խնդրում եմ Ձեզ` հարգելով իմ տեղեկացված լինելու իրավունքը, պաշտոնապես հայտարարեք ի լուր հանրության:

Չեմ կարծում, թե թեկնածուներից  որևիցե մեկը ավելի արժանավոր է, քան Դուք, և հակառակը:

Չեմ կարևորում անձը, թե ով է ընտրվելու Նախագահ, միայն թե ընտրությունները անցնեն ազատ, հավասար, արդարացի և  ազատ կամքի դրսևորմամբ տված քվեների արդյունքով, չքվեարկի ահաբեկված  կամ քվեն վաճառած քվեատուն, համոզված եմ, որ նման  պայմանների ապահովումը կլինի Ձեր լավագույն քարոզարշավը, որը Ձեզ կբերի ոչ թե հաղթանակ, այլ ազատ կամքով տրված քվեներով ընտրված  լեգետիմ Նախագահի կարգավիճակ, որի համար կանխավ շնորհավորում եմ:

Կարծում եմ  նամակս ունի նաև  հավաստի տեղեկատվական նշանակություն, որը արգելափակվում է Ձեր աշխատակիցների կողմից և  Ձեզ չի հասնում:

Եթե խլեցի Ձեր թանկագին ժամանակը, հուսով  եմ  մեծահոգաբար  կվերաբերվեք:

Կանխավ շնորհակալություն ՀՀ Նախագահի երդմանը համարժեք վերաբերմունքի համար:

 Բարեմաղթանքներով Պավլիկ Սարգսյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Բռնապետությունից փրկվելն արդեն հերոսություն է, իսկ բռնապետությունից պետություն կամ պետական մոտեցում պահանջելը առնվազն միամտություն է;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728