Հայ ուսանողները բողոքի լուռ ցույցեր էին կազմակերպել երեկ Կալիֆորնիայի մի շարք համալսարանների մոտ՝ Հայոց ցեղասպանության մասին իրազեկումը բարձրացնելու նպատակով: Գրում է «Դեյլի սանդայալ» թերթը:
Հայ քույրերի և եղբայրների միաբանությունը Հայ ուսանողների միության հետ նման միջոցառումներն առհասարակ կազմակերպում են ապրիլի 24-ի շաբաթվա մեջ:
«Մենք փորձում ենք Թուրքիային ու Ամերիկայի կառավարությանը կոչ անել, որ ճիշտ վարվեն», – ասել է Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանի 21-ամյա ուսանող Դերիկ Սարգսյանը
Բողոքի ցույցերը տեղի են ունեցել 13 համալսարանների մոտ, այդ թվում՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC), Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA), Լոս Անջելեսի Կալիֆրոնիայի պետական համալսարանի (CSULA), Լոնգ Բիչի Կալիֆորնիայի պետական համալսարանի (CSULB) և Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանի (UCSD):
Կարդացեք նաև
«Բոլոր համալսարանները, որոնք ունեն հայ ուսանողների միություն, մասնակցում են այս միջոցառմանը», – ասել է 23-ամյա ուսանող Գրիկեր Գեյսիմոնյանը: Նա նշել է, որ քչերը գիտեն Հայոց ցեղասպանության մասին, և որ ապրիլին Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանում ավելի շատ են նման միջոցառումներ սպասվում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ