Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բորդյուժան չի կարծում, թե Հայրիկյանի հետ կատարվածը լրջորեն կապակայունացնի Հայաստանը

Փետրվար 01,2013 14:39

«Ցավալի է, որ դա տեղի ունեցավ նախագահական ընտրությունների նախաշեմին», նկատում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում այսօր կազմակերպվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մամուլի ասուլիսը` տեսակամուրջի ձեւաչափով` Աստանայի, Երեւանի, Կիեւի եւ Մինսկի միջեւ։

Լրագրողի հարցին, թե ինչպես կգնահատի Հայաստանի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Պայրույր Հայրիկյանի նկատմամբ երեկ իրականացված մահափորձը` Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ ընտրությունների նախօրեին իհարկե դա լուրջ պատահար է. «Չէի ձեւակերպի այն որպես մահափորձ, կարծում եմ պետք է մանրամասներն ուսումնասիրել, քննություն իրականացնել: Խորապես համոզված եմ, որ Հայաստանի իրավապահները, որոնք մշտապես առանձնացել են իրենց պրոֆեսիոնալիզմով, արագ կպարզեն, թե ինչ է տեղի ունեցել եւ կգտնեն մեղավորին»:

Նիկոլայ Բորդյուժան հավելեց, որ մանրամասների չի տիրապետում, դեռ վաղ է վերլուծություններ անել, սակայն հավելեց. «Չեմ կարծում, թե այս դեպքը լրջորեն կապակայունացնի Հայաստանը: Ցավալի է, որ դա տեղի ունեցավ նախագահական ընտրությունների նախաշեմին, քիչ ժամանակ է մնացել, ցավալի է, որ ֆորմալ առիթ է ստեղծվել խոսել ընտրությունների հետաձգման հնարավորության մասին, բայց ես չեմ համարում, թե սա այն դեպքն է, որը իրավիճակ կփոխի Հայաստանում: Ես նոր եմ վերադարձել Հայաստանից եւ կարող եմ ասել, որ նախընտրական կամպանիան Հայաստանում ընթանում է հարթ, շատ հանգիստ մթնոլորտում, պատշաճության եւ ժողովրդավարական չափանիշների շրջանակներում, եւ այդ մթնոլորտը բավական տարբերվում է այլ երկրների նախընտրական գործընթացներից` իր կոռեկտությամբ եւ կառուցողականությամբ: Հուսով եմ, որ ընտրապայքարը հենց այդպես էլ ընթանալու է»,- եզրափակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728