«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ խստագույնս դատապարտում է ազգային գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձը:
Թերուցքային վիճակներում գտնվող, կեղտաջրերում որդերի պես բնակվող, մարդասպան սաֆարովների տեսակով ապրող տականքների կողմից իրականացված ոճրագործությունը միանշանակ ուղղված է ինչպես 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների դեմ, այնպես էլ մարդկության մեջ իր ուրույն տեղն ունեցող հինավուրց հայոց ժողովրդի դեմ:
Կանխամտածված հանցագործությունը բացահայտվելուց անմիջապես հետո, հատկապես ազգային-պետական-հայրենասիրական դաշտում գործող հայրենասերների ցանկությունն է անընդհատ հզորացող հայոց պետականության դեմ ոտնձգություն իրականացրած, հայրենիքի հանդեպ դավաճանություն իրականացրած թրքաբարո մարդասպաններին օրը ցերեկով Հանրապետության հրապարակում քաղաքացիների առջև կենդանի այրել խարույկի վրա:
Աղոթում ենք Պարույր Հայրիկյանի առողջության համար:
Կարդացեք նաև
Աստված պահապան Ձեզ բոլորիդ:
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
Այ ,, Հայոց արծիվ,, նայի շատ չտաքանաս, ու հանկարծ շեղվես դեպի Հայրիկյանի կողմը: Քեզ դեռ
պարտականություններ ունես նրա առջև, ում համար պատրաստ էիր համբուրել դժողքի դռները:
Խաչիկ Ասրյանը պետականամետ և հայրենասեր գործիչ է: Նա ձեր նմանների պես մի թիմից մյուս թիմը թռնողներից չէ: Եվ շատ ճիշտ է դատապարտում այդ ոճրագործությունը համեմատելով այն :Հայրենիքը սիրող մարդու համար այդ արարքը դավաճանություն է հայոց պետականության դեմ : Մեր երկիրը հզորանալու է Խաչիկի նման նվիրված քաղաքացիներով:
Այ Մաքսիմ մտածի ինչ ես դուրս տալիս, փոխանակ ամեն ոք դատապարտի այս ազգադավ երևույթները, դատարկ դատարկ դուրս ես տալիս, Ասրյանի հայրենասիրության 1 տոկոսն ել ունենայիր նման բաներ չէիր խոսի
Մարդկային ազգը տառապել է եւ կը տառապի իր տականքների երեսից:Գ.Նժդեհ
Նման արարքները դատապարտելի են և երկիրը ներսից քայքայող ու ապակայունացնող գործոններ:Նրանք խստագույնս պետք է պատժվեն: Իսկ Խաչիկ Ասրյանի կոշտ ու խիստ դատապարտելը չի նշանակում ,որ նա ձեզ նման անկայուն եղեգ է,որ քամին որ կողմը փչի,նա կթեքվի այդ կողմը: Նա շատ հայրենասեր մարդ է և իր գործունեությամբ ապացուցում է ամեն րոպե:
Իրենց տականքները – ահա՛ ազգերի գոյութիւնը յաճախ եւ յաճախ դժոխքի վերածող ամենազօրեղ ազդակը:-սրանք մեծն Նժդեհի խոսքերն են և ազգովի պետք է միավորվենք,համախմբվենք ու նրանց արմատախիլ անենք: