Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԱԽ քարտուղար. «Ո՞ւմ եւ ինչո՞ւ ձեռնտու չէր Հայաստանի խաղաղ ընթացքը»

Փետրվար 01,2013 14:34

«Մարդը հրաշքով է   փաստորեն փրկվել: Գնահատականը շատ խիստ է, դատապարտում ենք: Վստահ ենք, որ մեր ուժային կառույցները ամեն ինչ կանեն բացահայտելու և խիստ պատժի ենթարկելու, որովհետև սա ստոր և դավադիր հարված էր ընտրական այս ժամանակահատվածում և ըստ էության կատարված էր Հայաստանի իշխանությունների դեմ»,- այսօր Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նա դեռ չի շտապում մահափորձի վարկածների հարցում. «Կարելի է կատարել տարբեր եզրակացություններ, գնահատականներ տալ, սակայն պետք է սպասել իրավապահ մարմիններին, առավել ևս հանրապետության նախագահի կողմից տրված է խիստ հանձնարարական արագ բացահայտելու:  Հանցագործության բացահայտումը կտա բազմաթիվ հարցերի պատասխանները, թե ում էր դա ձեռնտու,ինչու էր ձեռնտու, ինչու էր դա արված, և ում ձեռնտու չէ, որ մեր երկիրը խաղաղ ընթացք ստանա: Առավել ևս, նախագահական քարոզարշավի կեսին ենք,  և դուք տեսնում եք, որ  ընթանում է սահուն քարոզարշավ,  թեկնածուները կարողանում են ներկայացնել իրենց մոտեցումները, դիրքորոշումները, և  հանկարծ ինչ-որ մարդկանց դա ձեռ չի տալիս, իսկ թե ում, այդ հարցի պատասխանը կտա հանցագործության բացահայտումը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարցի պատասխանը փնտրեք այնտեղ՝, որ Հայրիկյանն էր երեք ընդիմադիր ուժերի համախմբվելու
    նախաձեռնողը և ամեն բան կունենա տրամաբանական ընթացք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728