Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայրիկյանի հետ կատարվածը ցինիկության և գռեհկության սահմանների մեջ է.Ալեքսանդր Մարկարով

Փետրվար 01,2013 14:31

«Հանգիստ ընթացող քաղաքական արշավը Հայաստանում հանկարծակի հանդիպեց տհաճ և քաղաքականապես ոչ արդարացված մի գործողության հետ, որտեղ թեկնածուի նկատմամբ տեղի է ունենում մահափորձ: Կատարվածի մասին կարող եմ ասել, որ այս ամենը անընդունելի է, քաղաքակրթության սահմաններից դուրս է, ցինիկության և գռեհկության սահմանների մեջ է, որը տեղի ունեցավ Հայաստանում»,-այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Նա գտնում է, որ տեղի ունեցածի վերաբերյալ չպետք է զբաղվել ենթադրություններով, քանի որ դրդապատճառները տարբեր կարող են լինել:

Բանասիրական գիտությունների թեկնածու , գրականագետ Վարդան Դևրիկյանն էլ կատարվածը որակում է իբրև հաղորդագրություն, հակառակ պարագայում Հայրիկյանն արդեն կենդանի չէր լինի.«Ամենամեծ կենսագրությունը Հայրիկյանն ուներ և չնայած, որ լուրջ ֆիգուր չէր քաղաքական դաշտում, բայց իր դեմ ոտնձգությունը անթույլատրելի էր: Ինչպես է եղել, որ մահափորձը վերջնակետին չի հասել. կամ փորձառության պակաս է եղել, կամ նպատակը սպանելը չի եղել: Հետևաբար, սա համարում եմ պարզապես հաղորդագրություն ուղղված Հայրիկյանին և ցանկանում՝ շուտափույթ ապաքինում»,-ասաց Դևրիկյանը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728