Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկ համաշխարհային «Apple» ընկերությանը

Փետրվար 01,2013 13:50

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է հղել «Apple» ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին, որում, մասնավորապես, ասված է.«Apple» ընկերության շարժական սարքավորումներն օրեցօր ավելի լայն տարածում են գտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող սփյուռքահայության շրջանում: Մեր օրերում շարժական սարքավորումները, մասնավորապես, պլանշետները դիտվում են որպես ազդեցիկ ուսումնական միջոցներ, որոնք կիրառվում են կրթական հաստատություներում: Սակայն բարձր որակային լուծումներ ունեցող iPad-երը, որոնք ծառայում են ուսուցիչներին և աշակերտներին, չեն ապահովում հայերեն լեզվով աշխատելու, հաղորդակցվելու և շփվելու հնարավորությունը, քանի որ գործառնական համակարգը /iOS/ չունի հայերեն ստեղնաշար:
Վստահ եմ, որ  «iOS» համակարգում հայերեն ստեղնաշարի կիրառումը բխում է մեր ընդհանուր շահերից: Մենք պատրաստակամ ենք ցուցաբերել մեր աջակցությունն այս հարցում»:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728