Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու Րաֆֆին հանկարծ փոխվեց գրավոր շփումից ձեռքով բարեւելուն (Տեսանյութ)

Փետրվար 01,2013 14:21

Ես գիտեմ, որ երբ Դուք «Հայաստան» հիմնադրամի ղեկավար եք եղել եւ Ձեր տնօրինության ժամանակ Ձեր աշխատասենյակ շատ դժվար է եղել մտել, դա պատմում են ձեր նախկին գործընկերները: Ասում են, որ անգամ կաբինետից կաբինետ դուք պահանջում էիք, որ մարդիկ իրար հետ մեյլերով շփվեն: Դուք էլեկտրոնային շփում էիք պահանջում, հիմա ձեռքով բարեւում եք: Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը»,- այսօր «Դեբատ» ակումբում ֆեյսբուքյան օգտատերերից մեկը այսպիսի հարց ուղղեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա իր դեմ ուղղված քննադատությունն ընդունեց. «Դուք ճշմարտությունն եք ասում որոշ չափով: Ես պատմաբանի որդի եմ: Եվ որպես պատմաբանի որդի, ես գնահատում եմ ոչ միայն բանավոր, այլեւ գրավոր խոսքը: Ես պահանջում եմ, որ ամեն ինչ արձանագրության վրա լինի: Թեեւ ես ունեմ մարդկային, անմիջական, կենդանի շփումների հակում, նաեւ ես պահանջում եմ, որ գործի մեջ, ովքեր պատասխանատու են այս կամ այն գործի համար, նաեւ գրավոր պատասխանատվություն կրեն: Դա նաեւ հաշվետվության պահանջ է իմ աշխատակիցների, գործընկերների կողմից: Հիմա կարող է դա ֆորմալ լինի, մյուսը լինի գրավոր եւ ոչ ֆորմալ: Բայց ես համարում եմ, որ շփման բոլոր ձեւերը՝ գրավոր, ֆորմալ, ոչ ֆորմալ, բոլոր ձեւերն էլ անհրաժեշտ են: Հայաստանում ընդհանուր առմամբ կա բանավոր արվեստի, բանավոր հաղորդակցության շատ ուժեղ մշակույթ: Բայց մենք թույլ ենք գրավոր, վերլուծական, պաշտոնական հաղորդակցության մեջ: Ես  հիմնադրամի պատասխանատու լինեմ, թե վարչության, թե նախարարության, ես իմ գործընկերներից պահանջում եմ ոչ միան բանավոր, ընկերական, ախպերական, այլ պաշտոնական պատասխանատվության արտացոլանք, որը նաեւ ենթադրում է գրավոր արձանագրություն եւ record` ձայնագրություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728