Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտարարեց Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը ու կոչ արեց հեռանալ մուտքից. «Շնորհակալություն, որ եկել եք: Վիրահատությունը նոր է ավարտվել, Պարույր Հայրիկյանը դեռ չի արթնացել: Ես՝ որպես նրա փաստաբան, հորդորում եմ, խնդրում եմ, որ աղմուկ չբարձրացնեք, թողնեք հանգստանա, մուտքից հեռու գնացեք: Վիրահատությունը նորմալ է անցել, պարոն Հայրիկյանն իրեն նորմալ է զգում, անգամ հումոր է անում: Համարյա արթնացել է: Իմ ասածը պաշտոնական ընդունեք»:
Հետո հավելեց, որ Հայրիկյանը մահափորձի հետ կապված ոչինչ չի ասել: Հարցին՝ դիմելո՞ւ է Հայրիկյանը ընտրությունների հետաձգման պահանջով, փաստաբանը պատասխանեց. «Դա որոշելու է պարոն Հայրիկյանը՝ կախված իր առողջությունից: Այս պահին դեռ որոշում չկա»:
«Սա հանցագործություն է, որը դատապարտում ենք եւ պահանջում, որ իշխանությունները շատ կարճ ժամկետում բացահայտեն բոլոր մեղավորներին եւ պատժեն, ուրիշ ասելիք այս պահին չունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ News.am-ից