Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի վարկ ստացանք

Փետրվար 01,2013 13:57

Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրեց 45 միլիոն դոլար վարկ` կենսական նշանակություն ունեցող միջհամայնքային 170 կմ ճանապարհների բարելավման համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին: Նրա ներկայացմամբ` 73 կմ ճանապարհն արդեն իսկ առանձնացված է եւ նախապատրաստական աշխատանքները սկսված են Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի Լոռու եւ Սյունիքի մարզերի 31 համայնքներում:

«Գյուղական վայրերում կյանքի որակի, ինչպես նաեւ արտադրողականության բարելավման առումով խիստ կարեւորվում է գյուղական բնակավայրերի կապը քաղաքային կենտրոնների եւ ընդհանրապես շուկաների հետ: 2009-ից  ի վեր համաշխարհային բանկը 101,6 միլիոն դոլարից ավելի գումարներ է հատկացրել 433 կմ կենսական նշանակության ճանապարհների վերանորոգման համար: Ծրագիրը կօժանդակի նաեւ տրասնպորտի եւ կապի նախարարության քաղաքականությանը, որը ուղղված է ճանապարհային ցանցի պահպանության բարելավմանը: Հույս ունենք, որ այս ծրագրով համաշխարհային բանկը կկարողանա օժանդակել գյուղական համայնքներում աղքատության հաղթահարմանը և տնտեսության աճին»,-ասաց ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարը, ավելացնելով, որ նախատեսվում են եւս 2 ծրագիր՝ առողջապահության եւ ոռոգման ոլորտների համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728