Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայրիկյանի վիրահատությունը հաջող է անցել

Փետրվար 01,2013 13:55

Քիչ առաջ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն  Գագիկ Մանուկյանը լրագրողներին ասաց, որ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, աջ արմունկային ուսի փափուկ հյուսվածքներից հեռացվել է գնդակը. «Վիրահատությունն անցել է լավ, հիվանդի վիճակը բավարար է, գտնվում է քնկոտ վիճակում, մի քանի ժամից լրիվ կարթնանա: Ցավեր չունի, արյան ճնշումը եւ գիտակցությունը նորմալ են: Կմնա վերակենդանացման բաժնում վերահսկողության տակ, 2-3 օրից կտեղափոխվի իր բաժանմունք»: Պարոն Մանուկյանն ասաց, որ ապաքինման համար առնվազն 7-10 օր է հարկավոր: Նա նաեւ հիշեցրեց, որ Հայրիկյանին հիվանդանոց են տեղափոխել երեկ գիշերը՝ հրազենային վնասվածքով: Վիրահատությունը կատարվել է այսօր առավոտյան, ժամը 10.30-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ News.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728