Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Րաֆֆիի վարկածը. «Դուք մտածեք՝ ում էր ձեռնտու հետաձգել ընտրությունները» (Տեսանյութ)

Փետրվար 01,2013 13:53

Այսօր «Դեբատ» ակումբում հարցին, թե Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի համար ինքն ի՞նչ վարկած ունի՝ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ով ասում է, որ վարկած ունի՝ սուտ է ասում, ով ասում է, որ սա ուղղված է իշխանությունների դեմ՝ ճիշտ չի ասում: Ես վարկած չունեմ եւ չգիտեմ: Ուզում են հետաձգել, ինչո՞ւ են ուզում հետաձգել:

Ժողովուրդը պատրաստ է ունենալ նոր նախագահ փետրվարի 18-ին: Միգուցե մեկը մտահոգվում է, ես բարձրաձայն մտածում եմ՝ արդյոք մեկը ուզում է հետաձգե՞լ: Եթե ուզենար՝ կսպաներ Պարույրին: Վախեցնելով Պարույրին, ուզում էին այնպիսի գործընթաց բացել, որը թույլ կտար հետաձգում: Դուք մտածեք՝ ում էր ձեռնտու հետաձգել ընտրությունները: Ո՞վ էր վախենում»: Հարցին՝ Պարույր Հայրիկյանը այն թեկնածուն էր, որն այդքան մեծ վտա՞նգ էր  ներկայացնում ընտրություններին՝ նախագահի թեկնածուն պատասխանեց. «Պարույր Հայրիկյանը պետության ակունքներում կանգնած հայրենակից է, նվիրյալ, առաջատար քաղաքացի»:

Թե ում էր, այնուամենայնիվ, ձեռնտու նման քայլ անել՝ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Ձեռնտու է նրանց, ովքեր չեն ուզում ունենալ 20 տարվա մեջ առաջին անգամ դե յուրե նախագահություն: Սա հարված է հայ ժողովրդի վրա»:

Ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը շարունակելու է նույն ոգով: Այսօր Արագածոտնի գյուղերում է լինելու, վաղը՝ Սյունիք: Եթե այլ որոշում ընդունի ԿԸՀ-ն, ես կհարգեմ:

Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ ինքը արդեն երկու անգամ այցելել է Պարույր Հայրիկյանին եւ էլի կայցելի. «Երեկ գիշեր, երբ լուրն իմացա, Արմենուհու հետ գնացի հիվանդանոց: Երբ հարմար պահը հասունացավ, մտանք սենյակ: Իշխանության ներկայացուցիչներ կային: Մոտեցանք Պարույրին, ես Պարույրի ձեռքը սեղմեցի: Ինքն ալ գիտակցական վիճակում էր եւ ձեռքսեղմումը փոխադարձեց եւ փառք Աստծո, որ իր կյանքին ներկա դրությամբ որեւէ վտանգ չի սպառնում: Այսօր առավոտյան էլ այցելեցի, բայց վիրահատության էր, փամփուշտն էին հանում: Իմացա, որ վիրահատությունը նորմալ է անցել: Նայեցինք իրար աչքերին, ինքն ալ բարեւ ասաց, ես էլ լուռ պատասխանեցի:
Նորից կայցելեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728