Այսօր վաղ առավոտյան Լոս Անջելեսում 81 տարեկան հասակում վախճանվել է Մելբուռնի օլիմպիական խաղերի, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը:
Վլադիմիր Ենգիբարյանը 1959 թվականին հիմնադրել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն է եղել մինչեւ 1995 թվականը, երբ բնակություն հաստատեց ԱՄՆ-ում: Լեգենդար բռնցքամարտիկը արժանացել է նախկին ԽՍՀՄ, Անկախ Հայաստանի, ԼՂՀ բազմաթիվ բարձր կոչումների եւ պարգեւների, եղել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի անդամ:
Անցած տարի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կաշվե ձեռնոցի չգերազանցված վարպետը հրավիրվեց Երեւան, եւ այստեղ մեծ շուքով նշվեց նրա 80-ամյակը: Այդ ժամանակ էլ նրա հիմնադրած բռնցքամարտի մարզադպրոցը անվանակոչվեց Վլադիմիր Ենգիբարյանի անունով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև