Արշակունյաց-2 ՝ Մամուլի տան 16-րդ հարկում է գտնվում ժամանակակից նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի արվեստանոցը: Տարիներ առաջ նրան թույլատրվեց զբաղեցնել շենքի տանիքի այդ հատվածը:
Նիկոլն իր միջոցներով կահավորեց աղբանոց դարձած տանիք-արվեստանոցը, իսկ ամեն ամիս, որպես օրինակելի սպառող, մուծում է 14 հազար սպասարկման վարձ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
Նշեմ, որ այդ տարածքում Նիկոլի ողջ ստեղծագործություններն են՝ 3 հազարից ավելի:
Օրեր առաջ նկարիչը արվեստանոցը հայտնաբերել է ջրի մեջ կորած. տանիքի ջրատար խողովակը պայթել է եւ հսկայական վնաս տվել նկարչին:
Կարդացեք նաև
Սա միակ դեպքը չէ:
Արվեստանոցում արտակարգ իրավիճակ էր. նկարիչը տեղափոխել էր թրջված նկարների մի մասը տարբեր տեղեր: