Քիչ առաջ Պարույր Հայրիկյանին այցելելու էր եկել ՀԱԿ անդամ, «Ժողովրդական հայրենիք» կուսակցության անդամ Պետրոս Մակեյանը: Որպես մահափորձի վարկած՝ նա նշեց. «Այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել, բայց, կարծում եմ, սահմանափակումը ներսից չէ, Հայաստանից չէ, հնարավոր է՝ դրսի խոշոր խաղերը լինեն: Ինչ կատարվել է Հայրիկյանի հետ, առաջին հերթին ցանկանում եմ արագ ապաքինում: Մի բան պարզ է, որ սա հենց այնպես չի կատարվել ու թիրախն էլ պատահական ընտրված չէ: Լուրջ խնդիր եմ տեսնում մեր պետականության համար: Կարծում եմ, որ ժամանակն է հետեւություններ անել՝ ում շահերից է բխում, դրանից հետո ելքը կգտնվի»: Հարցին, թե ինչո՞ւ մահափորձի թիրախում հայտնվեց հենց Հայրիկյանը, պարոն Մակեյանն ասաց. «Միգուցե նրա համար, որ Պարույր Հայրիկյանը Պարույր Հայրիկյան է: Բայց սա միայն դրսից չէ, փոխկապակցված է, հնարավոր է՝ նաեւ դրսի ուժերն են մասնակցել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Վերջում պարզվելու է,՝ կամ Հայրիկյանն է ինքն իր վրա կրակել, կամ էլ այլմոլորակայինները:
Իսկ, որ Հայրիկյանն էր երեք ընդիմադիր ուժերի համախմբվելու նախաձեռնողը,՝ դա վերսիա չէ: