Լրահոս
Օրվա լրահոսը

«Նպատակ են ունեցել ապակայունացնել քաղաքական գործընթացները». վերլուծաբանը` Հայրիկյանի դեմ մահափորձի մասին

Փետրվար 01,2013 13:27

Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ երեկ երեկոյան կատարաված մահափորձը, ըստ քաղաքական վերլուծաբանի, շոկի մեջ է գցել ողջ քաղաքական դաշտը:

«Մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Շատ անհասկանլի պրոցես է, քանի որ Պարույր Հայրիկյանը այն ֆավորիտը չէր կամ այն ֆիգուրներից չէր, որ որոշիչ դեր էր կատարելու այսօրվա քաղաքակն պրոցեսներում»,-«Մեդիալաբին» ասում է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:

Նա նշում է, որ եթե մահափորձը կապված է ներքին խնդիրների հետ, ապա մի քանի օր սպասելուց հետո պարզ կլինի, թե ով է կանգնած այդ ամենի հետեւում:

«Հայաստանը փոքր երկիր է, գավառական բարքեր են տիրում, եւ եթե դա ներքին խնդիր է, ապա մի քանի օրից, պարզ կդառնա ով է արել, ինչ է հետեւում թաքնված: Եթե հիշում եք հոկտեմբերի 27-ի օրը նույնպես ոչ մեկ ոչինչ չէր հասկանում, հետո որոշ ժամանակ անց արդեն սկսեցին վարկածներ երեւալ եւ ամեն ինչ պարզ դառնալ»,-ասում է Բոզոյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728