Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դու ինքդ զգացիր, որ իմ նմանը քո նմանի հետ երբեք միասին լինել չի կարող…». Իրական կյանքի մասին

Փետրվար 01,2013 15:22

←Նախորդ մաս

«Երբեք մի ասա երբեք»: Ամեն պատեհ եւ անպատեհ դեպքերում օգտագործվող խոսքն այժմ Ալինան անընդմեջ կրկնում էր, զարմանում էր իր պահվածքի ու իր մեջ կատարված կտրուկ փոփոխությունների վրա: «Մտերիմ ընկերուհուս հետ փորձեցի խորհրդակցել, ուրիշի հետ չէի կարող, միայն նա գիտեր, իսկ մյուսներին ամաչում էի Գարիկի մասին պատմել: Ընկերուհիս արդեն լրջացել էր, զգում էր իմ ծանր ապրումները, նա սկսեց ինձ հույս տալ. «Ալ, դե ի՞նչ պարտադիր ա՝ բարձրագույն կրթություն ունենա, էտքան տղաներ քեզ մոտեցան, ո՞ր մեկը քեզ դուր էկավ, բոլորին մերժել ես, բայց էս տղուն միանգամից սիրահարվել, ուրեմն ինքն ա քո ճակատագիրը, ուրեմն զգացել ես, որ ինքը քեզ համապատասխան ա, քեզ շատ ա սիրում, իսկ եթե շատ ա սիրում, մնացած ամեն ինչը կարեւոր չի»: Ընկերուհիս համոզեց կամ ասաց էն, ինչ որ ես էի էտ պահին ուզում լսել: Զգացի՝ մեջս ոնց ա ամեն ինչ եռում, վերցրի բջջայինս ու զանգեցի Գարիկին, խոստովանեցի, որ սիրում եմ նրան»,- պատմում է Ալինեն: Ասում է՝ որոշեց, որ ազատվելու է ամոթի զգացումից, նա սիրահարվել է այդ տղային, պետք է բոլորին ծանոթացնի նրա հետ.  սկզբից ընկերներին, հետո ծնողներին: «Ես ամենաշատը նեղվում էի, որ ինքը, հատապես իմ սիրո խոստովանությունից հետո, ամեն ինչի վրա խոսելու առիթ էր ման գալիս. ինչի՞ ուշ վերցրիր հեռախոսը, ու՞մ հետ էիր խոսում հեռախոսով, ինչի՞ էր էսինչ մարդը էկել ձեր տուն, ինչի՞ ես էսինչ շորը հագել եւ այլն, մենք ամբողջ օրը խոսում էինք հեռախոսով նման բաների մասին, ոչ մի այլ թեմա չէր բացվում, իսկ վերջում միշտ էսպես էր եզրափակում մեր խոսակցությունը. «Կյանքս, խելոք մնա, որ ամեն ինչ լավ լինի»,- պատմում է Ալինան: Աղջիկը փորձեր է անում փոխելու տղային, խնդրում է միասին կինոթատրոն գնալ, իմ ամենսիրելի գիրքն է նվիրում Գարիկին, որ քննարկեն. բայց տղան կինոթատրոնում ձանձրանում է, իսկ գիրքը պահում բարձի տակ՝ չփորձելով անգամ մի էջ կարդալ. «Ինձ երբեմն ծիծաղեցնում էր նրա նման պահվածքը, թվում էր՝ թե կամակոր երեխայի հետ եմ շփվում, կարճ ժամանակով վիճում էինք, բայց նա կարողանում էր այնպես անել, որ ես չչարանայի նրա նկատմամբ, միայն իր ժպիտն էլ հերիք էր»- ասում է Ալինան: Պատմում է, որ ընկերներին ծանոթացնելու լավագույն առիթն ինքնըստինքյան ստեղծվեց. մոտ ընկերներից մեկի հարսանիքն էր, որոշել էին ընկերներով միայն նշել՝ ակումբային տարբերակով, Ալինան Գարիկին առաջարկեց միասին գնալ, տղան անմիջապես համաձայնվեց. «Զգուշացրի, որ իրեն լուրջ պահի մի քիչ, ասի, որ ընկերներս բոլորը լուրջ մարդիկ են, խելացի, խնդրեցի, որ գրագետ խոսի եւ այլն, նա ամեն ինչ կատակի վերածեց, սկսեց հոգուս հետ խաղալ, բայց հետո լրջացավ ու ասաց. «Ես գիտեմ, որ դու ամաչում ես ինձանից, բայց քո ընկերներն ինձանից լավը չեն, կտեսնես, որ ես ամենալավն եմ»: Մի տեսակ հպարտություն մտավ մեջս, մտածեցի, որ երեւի որոշ բաներ Գարիկն իր մեջ վերանայել է»,- ժպտում է Ալինան: Հավաքույթի օրը Գարիկը Ալիային տնից է ուղեկցում, աղջիկն ասում է՝ մի փոքր փոխվել էր Գարիկը, ճաշակով էր հագնվել, լրջացել էր. «Էնքան ուրախ էի, որ պատմելու չի, ես անընդհատ նրան ժպտում էի, նա նայում էր ինձ լռում: Զագսից միանգամից գնացինք ակումբ, որտեղ պետք է զվարճանայինք. ես հերթով բոլորին ծանոթացրի Գարիկի հետ, զգացի, որ շատերը զարմացած էին իմ ընտրության վրա, բայց անկեղծ եմ ասում, այդ պահին ինձ համար միեւնույն էր»,- ասում է Ալինան: Հիշում է, որ խնջույքի ամբողջ ընթացքում Գարիկը լարված էր, մոտենում է նրան եւ խնդրում պարել, պարում են, լարվածությունն անցնում է, բայց երբ նստում են, սեղանի շուրջ հավաքված ընկերներով զրուցում, ամեն ինչ միանգամից փոխվում է: «Բոլորն իրենց մասնագիտությունից, աշխատանքից էին խոսում,  Գարիկին այնպիսի հարցեր էին տալիս, որ նա ոչինչ չէր հասկանում դրանցից, հետո սկսում էին զվարճանալ Գարիկի պատասխանների վրա, ինձ էին խոսեցնում, հարցեր տալիս, ես պատասխանում էի ու միանգամից իմ եւ Գարիկի ինտելեկտի կոնտրաստն էր երեւոմ: Զարմանում էի նրա վրա, որ միշտ ցանկացած իրավիճակում կողմնորոշվում էր, հիմա ձայն չէր հանում, այլ անընդհատ խմում էր, փորձում էի հետ կանգնեցնել խմիչքից, նա ինձ վրա գոռում էր: Հետո սկսեց շատ տարօրինակ պահել իրեն, բարձր  խոսում, ծիծաղում էր, փորձում էր ընդհարվել ընկերներիս հետ, իսկ ես ամոթից չգիտեի՝ ի՞նչ անել, խնդրում էի, որ նա դուրս գար, բայց ինձ այլեւս չէր լսում: Երազում էի, որ շուտ ավարտվեր ամեն ինչ»,- ասում է Ալինան: Իսկ դեռ օրվա կուլմինացիան սպասվում էր. փեսայի քույրը գեղեցիկ, գրավիչ եւ շատ աշխույժ աղջիկ էր, ամբողջ ընթացքում բոլորի հետ պարում էր, հանկարծ, առանց իմանալու՝ ո՞վ է իր կողքը կանգնած, հրավիրում է նաեւ Գարիկին. «Էտ խեղճ աղջիկն ուրախացել էր եղբոր հարսանիքով, նա բոլորին էր հրավիրում պարելու, իսկ Գարիկը  երեւի իրեն երեւակայեց կամ էլ այնքան էր հարբած չ,էր զգում՝ ինչ էր անում: Մոտեցավ, համարյա գրկեց էտ աղջկան, էլ չգիտեմ էլ ի՞նչ եղավ, աղջիկն ապտակեց, տղաները հաձակվեցին Գարիկի վրա ու անտանելի ծեծկռտուք սկսվեց»,- պատմում է Ալինան: Ամբողջ ընթացքում բղավել եւ լացել է, նրան համարյա անգիտակից տուն են հասցրել: Դեպքից հետո մեկ շաբաթ Ալինան աշխատանքի չի գնացել, միայն զանգել, նորից ներողություն է խնդրել ամուսնացող ընկերոջից, հեռախոսն անջատել է ու մեկ շաբաթ անընդհատ լացել. «Ոչ մի կերպ չէի կարողանում համակերպվել էն մտքի հետ, որ ամենը ինձ հետ է կատարվել. ախր ես միշտ հավասարակշռված, կազմակերպված եմ եղել, մտքովս էլ չէր անցնի, որ էտքան կսխալվեի. Գարիկի նկատմամբ մեծ ատելություն էի զգում. նա ինձ ուղղակի իր այդ քայլով սպանել էր…»,- ասում է Ալինան: Այս ընթացքում նա մշտապես զգում է ընկերների զորակցությունը, բոլորը հերթով գալիս են, նրան տեսնում, համոզում, որ գնա աշխատանքի. վերջապես մեկշաբաթյա ընդմիջումից հետո որոշում է տանից դուրս գալ եւ գնալ աշխատանքի. «Աշխատավայրում բոլորն ինձ կարեկցելով էին նայում, դրանից ամենաշատն էի ինձ վատ զգում, բայց ցրվեցի… Գարիկի մասին մտածում էի ատելությոամբ, ենթադրում էի, որ նա փորձել է ինձ զանգել, եկել է աշխատավայր, սակայն ես այստեղ չեմ եղել …հեռախոսս միացրի, ոչ մի զանգ նրանից, ընկերուհիս ասաց, որ Գարիկին չի տեսել, միայն այնօրվանից մի դրվագ պատմեց. ամբողջովին ջարդուխուրդ էին արել Գարիկին… նույնիսկ սիրտս չցավաց»,- ասում է Ալինան:

Որոշ ժամանակ հետո, կարծես ամեն ինչ հունի մեջ է ընկնում, Ալինան ավելի քիչ է հիշում իր հետ պատահածը ու ավելի քիչ վատ զգում եղածից:  Ասում է՝ եղածը ազդել էր ինքնագնահատականի վրա, բայց արդեն ամեն ինչ  անցյալում էր, եւ ինքը նորից իր աչքում նախկին  ինքնավստահ, խելացի եւ գեղեցիկ Ալինան էր: Գարիկին մի անգամ է տեսնում, համոզված է՝ տղայի կողմից մշակված հանդիպում էր. «Աշխատավայրից դուրս եկա, գնում էի կանգառ, նա կտրեց ճանապարհս: Հարցրեց որպիսությունս, ասացի՝ արդեն լավ եմ, նա ժպտաց, բայց արդեն նույն ժպիտը նախկին ազդեցությունը չուներ: Զգացի մեղքի զգացումը տանջում էր, բայց մնացի իմ դիրքում: «Դե ի՞նչ էիր ուզում ինձանից, ես հո քո նման չեմ»: Ասաց նա: Զգում էի, որ շատ բան էր ուզում ասել, բայց մարդը համապատասխան բառեր չուներ… ես չթողեցի էլ խոսի, ասացի. «Իմ կյանքում քո հայտնվելը ամենամեծ սխալն էր, ես իհարկե շատ դաժան դրա համար պատժվեցի, դու դա կարող ա եւ չհասկանաս, բայց սա դաս էր ինձ՝ փակել մուտքը իմ կյանք այն մարդկանց համար, ովքեր եղածը գնահատելու, պահելու ունակություն չունեն. չունեն վախ՝ ձեռբերածը կորցնելու… կամ միգուցե սա էր քո ուզածը, դու ինքդ զգացիր, որ իմ նմանը քո նմանի հետ երբեք միասին լինել չի կարող…»: Ժպիտ տեսա նրա դեմքին, թե քմծիծաղ, չհասկացա, հաջողություն մաղթեցի ու անցա կողքով… »,- պատմու է Ալինան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728