ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը քիչ առաջ հեռացավ հիվանդանոցից եւ լրագրողների հետ ունեցած կարճատեւ զրույցում ասաց, որ այն, ինչ կատարվել է, զարհուրելի եւ դատապարտելի է, երկրորդ կարծիք չի կարող լինել: «Հայաստանի մասին թեկուզ մի քիչ մտածող մարդը նման բան չէր կարող անել: Սա իսկապես վարկաբեկում է Հայաստանի հեղինակությունը, որեւէ մեկին, ես կարծում եմ, որ սա պետք չէր»:
Նա խորհուրդ տվեց սպասել իրավապահ մարմինների աշխատանքին: Պարոն Օսկանյանը Հայրիկյանին մաղթեց շուտափույթ ապաքինում եւ վերադարձ քարոզարշավին:
Մահափորձի վարկածների մասին նա հրաժարվեց խոսել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ