Հատված ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հարցազրույցից:
– Հացադուլ անելու Ձեր պահանջը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «քաղաքականապես տհաս» է համարել։ Ձեր մեկնաբանությունը։
– Համամիտ չեմ, պահանջները հանրության համար ակնհայտ են։ Ոչ ոք չի վիճարկում, որ ՀՀԿ-ն կաշառքներ է բաժանել։ Այդ քաղտեխնոլոգը կարո՞ղ է հակառակն ասել։ ՀՀԿ-ն իր գործունեությամբ հակասում է սահմանադրությանը, հետևապես ընտրություններին մասնակցելու իրավունք չունի
– Այդ մասին գիտեիք նաև մինչև նախընտրական քարոզչությունը։ Ինչո՞ւ ավելի շուտ հացադուլ չհայտարարեցիք։
– Որովհետև ընտրությունների ժամանակ կարող ես այդ կուսակցությանն ասել՝ դու ընտրություններին մասնակցելու իրավունք չունես։
– Հացադուլով Ձեր արդարացիությունը կարող եք ժողովրդին հասկացնել։ Ճի՞շտ պայքարի ձեւ եք ընտրել:
– Դա կախված է ժողովրդի բարոյական նկարագրից, արժեքային համակարգից։ Հացադուլը եղել է պայքարի ամենաուժեղ ձևը։
– Մեր ժողովրդի «բարոյական նկարագիրը» թույլ կտա՞ Ձեզ հասկանալ։
– Ինձ համար կարևոր է, որ ժողովուրդը կարողանա իր դիրքորոշումը ցուցաբերել։
– Եթե նույնիսկ հեգնանքո՞վ է դա արտահայտում։
– Դա յուրաքանչյուրի արժեքային համակարգից է կախված։ Մեր հանրության մեջ տարածված է քրեաօլիգարխիկ համակարգով ապրելը, այսինքն՝ որոնել հովանավոր և ուրիշների նկատմամբ արտոնություն ձեռք բերել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Իրատես de facto»