Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Գասպարյան. Ցավում եմ Պարույրի համար, ազգի համար, պետականության համար

Փետրվար 01,2013 12:49

 Aravot.am-ի հետ զրույցում Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ճանաչված դերասան Ազատ Գասպարյանը նշեց, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի մասին տեղեկացել է հեռուստացույցով:  «Ցավում եմ Պարույրի համար, ազգի համար, պետականության համար: Ինչքա՜ն պետք է շարունակվեն այս վայրիվերումները, չգտեմ…բռնեն պատժեն՝ մեղավորին, շատ կուրախանամ:  Երանի նման բաներ էլ չլինեն, այսպիսի  բաներ, որ վարկաբեկում են բոլորիս»,-ասաց արվեստագետը:

Հարցրինք՝  նայե՞լ է նախագահի թեկնածուների ծրագրերի մշակութային հատվածը:

«Այս բոլոր օրերին մենք պատրաստվում են Մայր թատրոնի  հիմնադրման 90-ամյակի հանդիսավոր երեկոյին, դրա համար էլ  չեմ կարողանում որեւէ բանի հետեւել: Ամսի 6-ից կկարողանանք մի  քիչ ազատ շունչ քաշել,  ծանոթանալ ծրագրերին»,-պատասխանեց Ազատ Գասպարյանը:

Քիչ էնց էլ հավելեց. «Մինչեւ թատրոնի, կինոյի մասին օրենքները  խորհրդարանում չընդունվեն, ո՛չ մի ծրագրի էլ չեմ հավատա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ոչ մի ծրագրի չեք հավատա, քանի որ հենց այսօրվա Ձեր արածը հավատ չի ներշնչում:
    Մայր թատրոնի հիմնադրման 90-ամյակին գոնե մեկ նախադասությանբ կասե՞ք, որ երկիրը այս և
    այն պատճառով կործանվում է: Չեք ասի, քանի որ ոճռագուրծները ներկա են լինելու, կամ էլ
    նրանց խաշակալած ուղեղներին կհաղորդեն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728