Այսօր «Դեբատ» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ֆեյսբուքյան օգտատերերի հետ:
Նախ, նա հայտարարություն արեց՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի առնչությամբ. «Խստագույնս դատապարտում եմ Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը: Ես համարում եմ, որ դա իմ վրա կատարված մահափորձ է: Այն մեկը, որ պետք է բացահայտի պետական մարմինը, համապատասխան գործող իշխանությունը ուզում է խեղել այս ընտրության ընթացքը, ով իմ կարծիքով վախենում է ժողովրդի իրական քվեից եւ Սահմանադրական իրավունքի իրացումից: Ես պահանջում եմ գործող նախագահից, ԱԱԾ ղեկավարից, ոստիկանապետից՝ այս հարցի ամբողջական բացահայտումը, հրապարակումն ու լուծումը: Ես չեմ կարծում, որ սա իշխանության կամ ընդդիմությանն ուղղված հարված է, այլ՝ հայոց պետականության: Գործ է պետք: Եթե այս իշխանությունը ուժ ունի՝ կբացահայտի: Եթե գործող նախագահը ցանկանում է այդ ելույթներն ի կատար ածել՝ ոստիկաններին, ռեկտորներին, գյուղապետերին, բոլոր իր ենթականերին կարգի կհրավիրի եւ իրենց իրական գործառույթների կատարման: Այդ գործառույթների մեջ մտնում է նախընտրական այս շրջանում այդ վախկոտ, քստմնելի ոճրագործության բացահայտումն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը: Հոկտեմբերի 27, Մարտի 1, հիմա՝ Պարույր Հայրիկյան: Ես պատրաստ եմ պարոն Հայրիկյանի եւ ԿԸՀ-ի Սահմանադրական չափանիշների համապատասխան շարունակել թե կանխակայել այս քարոզարշավը: Այն ոճրագործությունը, որ երեկ տեղի ունեցավ, ուղղված էր ժողովրդի ձայնի դեմ: Ակնհայտ էր, որ ժողովրդի ձայնը 20 տարվա մեջ առաջին անգամ ինչ ուժգնությամբ պետք է արտահայտվի»:
Նա նշեց, որ մահափորձի բացահայտումը նաեւ ԶԼՄ-ների գործն է, ոչ թե միայն դատախազության: Նա առողջություն մաղթեց Պարույր Հայրիկյանին եւ բարի վերադարձ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ