«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում այսօր կազմակերպվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մամուլի ասուլիսը` տեսակամուրջի ձեւաչափով` Աստանայի, Երեւանի, Կիեւի եւ Մինսկի միջեւ։
Անցյալ տարին բավական արդյունավետ էր, ՀԱՊԿ անդամ երկներում հարաբերական կայունություն էր, ընդհանուր իրավիճակը բարենպաստ էր, հայտարարեց Նիկոլայ Բորդյուժան: Նա հավելեց, որ անցկացվել է մոնիտորինգ առավել անկայուն երկրներում իրավիճակի վերաբերյալ եւ լրջորեն աշխատել է տարվել ՀԱՊԿ անդամների հետ ռազմական համագործակցության հեռանկարների ուղղությամբ անդամ պետությունների ղեկավարների հետ:
Հայաստան մեծ պատվիրակությամբ էինք մեկնել, նոր ենք վերադարձել, նկատեց Նիկոլայ Բորդյուժան` ներկայացնելով հայաստանյան այցի արդյունքները, Հայաստանի նախագահի հետ մի շարք` ռազմատեխնիկական, ռազմատնտեսական համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ ենք ունեցել:
Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ ակադեմիային, ապա նշեց, համապատասխան փաստաթղթեր ընդունվել են արդեն իսկ, այն ոչ կոմերցիոն հաստատություն կլինի:
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում ամփոփվեցին ՀԱԿՊ–ի գործունեության` կազմակերպության համար հոբելյանական թվականի արդյունքները եւ գերակայությունները` հաշվի առնելով ՀԱՊԿ Հավաքական ուժերի, Ռազմական կոմիտեի ստեղծման մասին, ինչպես նաեւ Կազմակերպության ռազմական բաղադրիչի ամրապնդման վերաբերյալ ընդունված որոշումները։
Շոշափվեց նաեւ հավաքական անվտանգության համակարգի արդյունավետության բարձրացման, կազմակերպության անդամների քաղաքական համագործակցության, միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, նարկոտրաֆիկի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի հուսալի ներուժի ստեղծման, տեղեկատվական անվտանգության բնագավառում աշխատանքի, ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների պահպանության ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ ՄԱԿ–ի, ԵԱՀԿ, ԿԽՄԿ–ի եւ մի շարք այլ միջազգային կառույցների փոխգործակցությանն ուղղված ջանքերի մասին` եվրասիական տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ