«Օրինաց երկիր» կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի առնչությամբ: Սա դավադիր հարված էր պետությանը, Հայաստանի ժողովրդին և իշխանություններին: Կուսակցությունը դատապարտում է տեղի ունեցածը և ակնկալում իրավապահ մարմիններից հանցագործության արագ բացահայտում: ՕԵԿ-ն իր զորակցությունն է հայտնում Պարույր Հայրիկյանին, նրա ընտանիքին և քաղաքական թիմին և մաղթում շուտափույթ ապաքինում: