Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դուստրը քիչ առաջ լրագրողներին պատմեց հոր դեմ ուղղված մահափորձի մանրամասներ: Նրա պատմելով՝ «Երեկ երեկոյան նստած էի տանը, ձայներ լսեցի, վազեցի պատուհանի մոտ»: Այդ պահին տեսել են շքամուտքում պարոն Հայրիկյանի ձեռքից ինչպես է պայուսակը վեր թռել:
Նարեի պատմելով՝ երկրորդ կրակոցից հետո հայրը արյունոտված ընկել է գետնին: Նա ասաց, որ այդ ընթացքում հարեւանները շտապօգնություն են զանգել եւ իր հայրը մինչ գիտակցությունը կորցնելը հարցրել է՝ արդյոք սա երա՞զ է, թե՞ իրականություն: Նարեն այսօր վիրահատությունից առաջ խոսել է պարոն Հայրիկյանի հետ եւ պատմեց, որ գիտակից վիճակում է եւ պատրաստվում է վիրահատության:
Նարեն նաեւ պատմեց, որ հարեւաններից մեկը նկատել է հոր դեմ ուղղված մահափորձ կատարողին: Նրա պատմելով՝ սեւ շորով եւ սեւ գլխարկով մարդասպանը Հայրիկյանին հետեւել է մինչեւ նկարահանման գնալը:
Նարեն պատմեց, որ օրվա ընթացքում Հայրիկյանը իր սովորական աշխատանքային առօրյան է ունեցել եւ որեւէ կասկած, ակնարկ չի եղել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ