«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր խորը մտահոգությունն է արտահայտում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ: Մարդկայնորեն հայտնում ենք մեր զորակցությունն իրեն, իսկ իրավապահ մարմիններից ակնկալում ենք հնարավորինս արագ և արդյունավետ քննության իրականացում:
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու
Տիգրան ՈՒՐԻԽԱՆՅԱՆ